YouTube Rewind 2018 տեսահոլովակը, որտեղ ծառայության թիմը փորձել է արտացոլել անցնող տարվա արդյունքները, ամենաշատ Dislike-ն է ստացել պատմության մեջ:
Շաբաթվա ընթացքում տեսանյութը դիտվել է ավելի քան 120 միլիոն անգամ. «հավանել» գնահատական է տվել 2.1 միլիոն, իսկ «չհավանել»՝ 10 միլիոն մարդ:
YouTube Rewind-ի հիմքում ընկած էր մի տեսահոլովակում տարվա գլխավոր թրենդները լուսաբանող առավել հայտնի վիդեոբլոգերներին միավորելու գաղափարը: Հոլովակում ներառված են նաև ամենահայտնի տեսանյութերից դրվագներ:

Օգտատերերի դժգոհության պատճառ է հանդիսացել բլոգերների ընտրությունը: Տեսահոկովակում չեն երևացել շատ աստղեր՝ խաղարկային ստրիմեր PewDiePie-ը, եղբայրներ՝ Ջեյկ և Լոգան Պոլերը, KSI-ն և YouTube-ի ալիքների հայտնի այլ հեղինակներ:
The Verge-ը նշում է, որ PewDiePie-ն դեռ 2017-ին չի եղել թեկնածուների շարքում: Հրատարակության համաձայն, տարվա արդյունքները վերածվել են «պրոմո նյութի գովազդատուների և ներդրողների համար», մինչդեռ YouTube-ը այնպիսի հարթակ է, որտեղ «ազնվությունն ու թափանցիկությունը աշխարհում ամեն ինչից վեր են գնահատում»:







































