Thursday, 25 06 2026
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով

Որտե՞ղ են կազմակերպում իրենց հյուրասիրությունները պաշտոնյաները

Ազգային ժողովը 2013թ. միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պատվիրակությունների հյուրասիրության համար ծախսել է մոտ 11 միլիոն 546 հազար դրամ կամ մոտ 28 հազար 200 դոլար:

Այդ հյուրասիրություններից հատկապես երկուսը բավականին թանկարժեք են: Օրինակ` հոկտեմբերի 24-ին «Իվենթ Սոլաշընգ ընդ ինսենթիվս» ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն ԱԺ-ն պատվիրակությունների հյուրասիրության համար վճարել է 5,4 մլն դրամ: Նույն օրը նույն ընկերությանը նույն նպատակով վճարել է ևս 1 մլն 168 հազար դրամ:

ԱԺ-ի կնքած պայմանագրերի համաձայն` այդ հյուրասիրությունները շատ հաճախ կազմակերպվում են Հրազդանի կիրճում գտնվող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որը, հիշեցնենք, պատկանում է «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն և Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Իսկ այդ ռեստորանում հյուրասիրությունների կամ ծառայությունների գները գրեթե ամենաթանկն են այս ոլորտում: Եվ ԱԺ-ն, փաստորեն, հենց նման օբյեկտներում է իր պատվիրակության համար ճոխ հյուրասիրություններ կազմակերպում:

Նույն ժամանակաընթացքում ԱԺ-ն ներկայացուցչական ծախսերի տողով նույնպես հյուրասիրություններ է կազմակերպել այլ օբյեկտներում, և դրանց գումարը ներառված չէ վերը նշված թվի մեջ:

Կառավարության կայքում բյուջետային ծախսերի բաժինն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ընդհանրապես ՀՀ պաշտոնյաները կամ գերատեսչությունների ղեկավարներն իրենց հյուրերին «պատիվ են տալիս» Երևանի հայտնի և շատ թանկարժեք այնպիսի ռեստորաններում, ինչպիսիք են «Դոլմաման», նույն «Ֆլորենսը», «Նոյան տապանը» և այլն:

Իրենց հյուրերի համար երբեմն «Դոլմամայում» են հյուրասիրություններ կազմակերպում նաև նախագահականն ու Արտաքին գործերի նախարարությունը: Այդ ռեստորանում են հյուրասիրել, օրինակ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին կամ Անգլիայի արքայազն Չարլզին: Մեր նախագահներն այնտեղ են պատիվ տվել Հայաստան այցելած Ֆրանսիայի բոլոր նախկին նախագահներին՝ Ժակ Շիրակին, Նիկոլա Սարկոզիին: Հավանաբար գարնանն այնտեղ կհյուրասիրեն նաև Ֆրանսուա Օլանդին:

«Դոլմամա» ռեստորանը գտնվում է Պուշկին փողոցի Աբովյան-Նալբանդյան հատվածում, արտաքինից շատ անշուք մի շենքում: Ասում են` այն հայտնի է հատկապես իր տոլմայով, որն էլ սիրում են ճաշակել կամ իրենց հյուրերին հյուրասիրել մեր պաշտոնյաները: Օրինակ` այդ ռեստորանում ընդամենը 6 հատ տոլման արժի 7000 դրամ, որով, հասկանալի է, կշտանալ չի լինում և անհրաժեշտ է լինում ևս մեկ կամ երկու բաժին պատվիրել:

Ընդ որում` մեր պաշտոնյաներն այդտեղ սիրում են նաև հաճախ կազմակերպել իրենց փոքր ճաշկերույթները: Մի քանի ժամ ռեստորանի այցելություններին հետևելիս կարելի է բացահայտել, թե քանի պաշտոնյա կամ որ պաշտոնյաները այցելեցին այնտեղ: Իսկ այդ մասնավոր այցելությունները, բնականաբար, բյուջեում չեն արտացոլվում: Չնայած չի բացառվում, որ դրանք էլ վճարվում են բյուջեից, բայց «ատկատից» կամ ստվերային այլ ճանապարհով ձեռք բերված փողերով, հակառակ դեպքում այդ պաշտոնյաների 200-250 հազար դրամ աշխատավարձը չի բավարարի «Դոլմամայում» ընդամենը մեկ անգամ մի քանի հոգու ճաշի համար վճարելուն:

Իր նախագահության տարիներին «Դոլմամա» էր հաճախ այցելում նաև Ռոբերտ Քոչարյանը: Վերջինիս այցելությունից ժամեր առաջ նրա անվտանգության ծառայությունը մեքենաներից մաքրում էր այդ փողոցը և մի քանի ժամ շարունակ հարակից շենքերի բնակիչներին պահում ահուսարսափի մեջ:

Լուսանկարը՝ Mediamax.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում