Thursday, 02 05 2024
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում

Դոդի Գագոն և մյուսները պետք է օգնեն աշխատատեղեր ստեղծել, ոչ թե գումարներն իրենց գրպանը դնեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

– Պարոն գեներալ, Դուք ՀՀ Զինված ուժերի կազմավորման ակունքներում եք կանգնած, որից 22 տարի է անցել: Դուք այս ընթացքում բանակի հետագա ձևավորման ականատեսը չեք եղել: Ի՞նչ զգացողություններ ունեք հիմա, ինչպիսի՞ն է հայկական բանակը հիմա:

– Ես շատ լավ եմ հիշում ՀՀ Զինված ուժերի կազմավորումը: Ես այսօր շատ զանգեր եմ ստացել, շնորհավորանքներ, այս օրերին մի շարք միջոցառումների ևս մասնակցել եմ, այդ թվում` Վաշինգտոնում, որտեղ օրերս էի: Հայաստանի ԶՈւ-ն ձևավորվեց ճիշտ ժամանակին, այն փուլում, երբ  հակառակորդը սկսել էր ոչնչացնել հայ ժողովրդին, սկսել էր Արցախի գրավման գործընթացը: Շրջափակման պայմաններում ես Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով ժամանեցի Հայաստան, և ես կասեի` մենք կարճ ժամանակում ձևավորեցինք բավականին  լավ բանակ, որը փշրեց ագրեսորին՝ ազատագրելով հայկական տարածքները: Մենք ոչ թե օկուպացրեցինք, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը, այլ ազատագրեցինք մեր հողերը Հայաստանի պատմության 1000 տարվա ընթացքում առաջին անգամ, թեև տարածքների 14%-ը, այդ թվում` Շահումյանի շրջանը, Մարտակերտի մի մասը, Մարտունիի մի մասը և այլ որոշ հայկական հողեր էլի մնացին նրանց ձեռքում: Բայց ես, միևնույն է, հպարտանում եմ, որ այդ բանակի հրամանատարն եմ եղել: Երբ  ողջ համակարգը ձևավորված էր, ես ստանձնեցի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, թեև հրաժարվեցի պաշտպանության նախարարի պաշտոնից, որպես առաջին փոխնախարար ղեկավարում էի ԶՈւ-ն: Ես այսօր հպարտանում եմ և ուրախ եմ այդ ձեռքբերման համար: Մեր բանակը պետք է բացարձակ մարտունակ լինի, պատրաստ ռազմական գործողություններին և այնպիսին, որ թշնամին չտեսնի, թե մենք ունենք բացասական երևույթներ բանակային աշխարհում: Իմ ցանկությունը սա է:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն բոլոր քննադատություններին, որոնք հնչում են բանակի հասցեին, մասնավորապես ոչ կանոնադրական հարաբերությունների, անվերահսկելի իրավիճակի և ժամկետային զինծառայողների մահերի վերաբերյալ խոսակցություններին:

– Ես լսել եմ այդ մասին խոսակցություններ, բայց ինքս իմ աչքով չեմ տեսել, չգիտեմ, այդպիսի բանակ մենք չունեինք, հիմա, եթե իսկապես նման երևույթներ կան, շատ վատ է: Որոշ բացասական երևույթներ կան, և ինչպես ասում են՝ չկա ծուխ առանց կրակի, ուստի ինչ-որ անպիտան երևույթներ կան, եթե ասում են, դա լավ չէ: Մեր բանակը պահպանում է ոչ միայն Ղարաբաղը, այլ ամբողջ Հայաստանը, Հայաստանի ոգին, հայությունը, ուստի մեր բանակը սովորական բանակ չէ, հասկանո՞ւմ եք: Եթե թշնամին ունի բանակ, որպեսզի ագրեսիվ կերպով հարձակում գործի, ապա հայկական բանակը պաշտպանող բանակ է, դա պաշտպանողական համակարգ է: Ադրբեջանի նման թշնամու դեպքում մեր բանակը պետք է լինի մաքուր, կազմակերպված, կարգուկանոնով, պատշաճ, քաղաքակիրթ, նվիրված, հայրենասիրական: Այսպիսի պահանջներ պետք է  դրվեն, իսկ եթե որևէ մեկը խախտում է, նրանց պետք է դատել ռազմական դատարանի միջոցով, նրանք հանցագործներ են, եթե բանակում որևէ մեկն իրեն աննորմալ է պահում, իջեցնում է մեր բանակի ռազմական պատրաստվածությունը, ուրեմն նա ՀՀ ԶՈւ-ում ադրբեջանական լրտես է, որը ցանկանում է մասնատել այդ բանակը: Այդ մարդկանց պետք է վերացնել համակարգից և դատել: Ես չմնացի Հայաստանում այն ժամանակ որպես նախարար, եթե ես լինեի նախարար, ես չէի հանդուրժի նման զզվելի երևույթներ:  Մենք կյանքի գնով բանակ ենք ձևավորել, և չկային նման զզվելի երևույթներ: Եթե պակաս է մարտական ոգին, և հարցնում են, թե ինչո՞ւ պետք է ծառայեն, ապա պետք է ասել, որ մայրիկի, իր տան, երեխաների, հոր, տատիկ-պապիկի արժանապատվության համար:

Իսկ եթե դժգոհություն կա Դոդի Գագոյից կամ ինչ-որ օլիգարխներից, ի՞նչ անենք, լավ է, որ կան, լավ է նաև, որ հարուստ հայեր կան, նրանք, իհարկե, պետք է օգնեն, աշխատատեղեր ստեղծեն, ոչ միայն այդ գումարներն իրենց գրպանը դնեն: Սա է իմ տեսակետը:

Ես եղել եմ դիրքերում վերջերս, պատահում են զոհեր, վիրավորներ, դա, ցավոք, բնական է, քանի որ մենք անընդհատ պատերազմի մեջ ենք գտնվում, իսկ պատերազմի ժամանակ գնդակներ են թռչում, և լինում են հրադադարի խախտումներ:

– Պարոն գեներալ, Ձեր նշած անհրաժեշտ կարգուկանոնը, Ձեր տպավորությամբ, պահպանվե՞լ է այս տարիների ընթացքում:

– Պետք է պահպանեն, այդ կարգուկանոնը պետք է միշտ լինի ոչ թե վախից ելնելով, այլ սեփական խղճի համար: Այնպիսի դաստիարակչական աշխատանք պետք է տարվի, այնպես պետք է աշխատեն, որ բոլորի միտքը մեկ ուղղությամբ աշխատի, քանի որ Կիրովականում այլ կերպ են մտածում, Լեննականում՝ այլ, այսինքն՝ այս բոլոր տարբեր դաստիարակություններն ու մտածողությունները պետք է դնել մեկ ուղու վրա: Պետք է կարողանալ մարդկանց ղեկավարել, ոչ թե ձեռքեր թափ տալ, այլ ղեկավարել:

Ինչքան լսում եմ` կան բացասական երևույթներ: Բայց մեկ այլ կողմ էլ կա, երբ զորքը կռվում է, նման երևույթներ երբեք չեն լինում, իսկ երբ խաղաղություն է, սպաները վատ են աշխատում, սերժանտները վատ են աշխատում, տղաներն իրենց անպիտան բաներ են թույլ տալիս, դա լավ չէ: Ես չեմ ուզում մանրուքների մեջ խորանալ, քանի որ ես հիմա չեմ ղեկավարում, հստակ տեղեկություն չունեմ, երբ ես գալիս եմ դիրքեր, իհարկե, երկու օրվա ընթացքում ոչինչ չեմ հասցնում նկատել: Եթե կան կարգուկանոնը խախտողներ, նրանց պետք է խստագույնս պատժել, և վերջ:

– Վերջին օրերին, պաշտոնական Երևանի հաղորդմամբ, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը բավականին լարված է: Օրեր առաջ ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողություն իրականացրեց, որի հետևանքով, ամենայն հավանականությամբ, ավելի ակտիվացավ փոխհրաձգությունը սահմանին. ադրբեջանական կողմի կրակոցների թիրախում հայկական գյուղերն էին: Ակտիվացան խոսակցությունները պատերազմի վերսկսման մասին: Ձեր տպավորությամբ՝ կա՞ նման հնարավորություն:

– Եթե հետևենք Ադրբեջանի քայլերին, ապա, ճիշտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Ճիշտ է, որ մեր բանակը պետք է ճիշտ արձագանքի այդ ագրեսիային: Նրանք շարունակում են իրենց ոչնչացման գաղափարախոսության կրողը լինել: Նրանք պատրաստվում են, բայց չեն սկսում, քանի որ եթե սկսեն, պարտություն կկրեն, որովհետև հարձակվող կողմը պետք է ունենա 7 անգամ ավելի մեծ բանակ` ՆԱՏՕ-ի ծրագրի համաձայն, իսկ  ադրբեջանցիները պատրաստվում են ՆԱՏՕ-ի ծրագրի համաձայն, որովհետև Ադրբեջանի ԶՈւ խորհրդատուները թուրքական հրամանատարներ են, իսկ նրանք ՆԱՏՕ-ի չափանիշներին համաձայն են շարժվում, այսինքն՝ ռազմական գործողություններ սկսելու համար նրանք գոնե հնգակի առավելություն պետք է ունենան հակառակորդի նկատմամբ: Թեև նրանք ռազմական պայքարի որոշ միջոցների առումով դրանից ավելի մեծ առավելություն ունեն Հայաստանի նկատմամբ, բայց պատերազմ սկսելն ու առավել ևս ավարտելն այդքան էլ հեշտ չէ, դժվար գործ է: Մենք ադրբեջանական կողմի հարձակման դեպքում սկսելու ենք ոչնչացնել իրենց ողջ էներգահամակարգը, իսկ այդ համակարգում ներդրված են ամերիկյան, եվրոպական միլիարդներ, այսինքն՝ պատերազմ սկսելը կնշանակի, որ Ադրբեջանն ինքն իր համար գերեզման է փորում:

– Պարոն գեներալ, մենք տեսնում ենք, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, բացի Հայաստանին զենք վաճառելուց, զենք է վաճառում նաև հակառակորդ Ադրբեջանին, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկիր: Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ այս քաղաքականությունը:

– Ես ինքս այդ քաղաքականությունը զզվելի եմ  որակում, դա ՌԴ սխալ քաղաքականություն է, Ռուսաստանը չպետք է Ադրբեջանին զենք վաճառի: Ես հիշում եմ, որ այդ գործարքները կնքվել են Մեդվեդևի օրոք: Եթե ուսումնասիրում ենք Ադրբեջանին վաճառվող բոլոր զենքերը, տեսնում ենք, որ դրանք հարձակողական զենքեր են, ինչ կարող ենք ասել, զզվելի է: Չէ՞ որ Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ: Այդպես չպետք է լիներ:

– Ռուսական կողմը պնդում է, թե  դա բիզնես է, բայց տեսակետներ կան, որ սա հստակ քաղաքականություն է հստակ քաղաքական նպատակներով` ուղղված ներկայիս ստատուս քվոյի պահպանմանը:

– Անհասկանալի է, ամեն դեպքում ես չեմ հասկանում` ինչ-որ 4 միլիարդի համար ՌԴ-ն բիզնես անի Ադրբեջանի հետ, որի արդյունքում կորցնում է իր հեղինակությունը: Ես դա չեմ ողջունում, ավելին` շփոթված եմ այդ քաղաքականությունից: Անհրաժեշտ է, որ պարոն Սերժ Սարգսյանը և Սեյրան Օհանյանը հարց դնեն ՌԴ նախագահի, ՌԴ պաշտպանության նախարարի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի առջև:

– Պարոն գեներալ, ՀԱՊԿ-ը խուսափում է արձագանքել հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտումներին: Ընդհանրապես չի միջամտում ԼՂ հակամարտությանը, սա նորմա՞լ է:

– Իհարկե, սխալ է: Ես մասնակցել եմ կլոր սեղանի` ՀԱՊԿ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ես հարց եմ տվել ՀԱՊԿ ներկայացուցչին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը միջոցներ չի ձեռնարկում զենքի վաճառքի բացառման ուղղությամբ: Իսկ նա պատասխանեց, որ այդ հարցով ՀԱՊԿ-ը չի զբաղվում: Հիմարություն էր այդ պատասխանը: Ես դեմ եմ այդ քաղաքականությանը:

– Վերջերս խոսակցություններ կան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին, քանի որ 2013թ. ավարտին և 2014թ. սկզբին նա որոշակի հարցազրույցներով հանդես եկավ, որն էլ նման ենթադրություններ անելու հիմքեր տվեց: Դուք ինչպե՞ս եք այդ հեռանկարին վերաբերվում:

– Ես  քաղաքականությամբ չեմ զբաղվում, կարիք էլ չունեմ այդ մասին մանրամասներ իմանալ: Հայ ժողովուրդը պետք է որոշի, թե ով լինի իշխանության գլխին ազատ անկախ ընտրությունների արդյունքում: Կգա Քոչարյանը, թե Գրիգորյանցը, թե Սարգսյանը` դա հայ ժողովրդի գործն է: Ես չեմ ուզում բամբասանքներով զբաղվել: Քոչարյանը նախագահ է եղել, ՀՀ-ում ապրողն ավելի լավ գիտի, թե նա ինչպես է ղեկավարել, թե Սարգսյանն ինչպես է ղեկավարել: Ի դեպ, ի՞նչ է` այլ մարդիկ չկա՞ն, անպայմա՞ն է, որ փոխվի Քոչարյան-Սարգսյան, Սարգսյան-Քոչարյան: Երևի թե պետք  է նաև այլ մարդկանց ընտրել, որպեսզի նրանք մտածեն` ինչպես փոխել երկիրը, ինչպես աշխատատեղեր ստեղծեն, որպեսզի ժողովուրդը մնա երկրում, արտագաղթը կանգնի, որ պատերազմը դադարի, որ ամեն ինչ իր տեղն ընկնի: ԵԱՀԿ-ին ու աշխարհին պետք է ասել, որ ԼՂ-ն հայկական տարածք է: Հայերը պետք է ԱԺ-ում վերանայեն Նախիջևանի համաձայնագիրը ու հրաժարվեն, հարց պետք է դնեն ՌԴ-ի առջև, որպեսզի ՌԴ-ն ևս վերանայի այն՝ ինչո՞ւ պետք է հայեր ոչնչացվեին, ինչո՞ւ առանց հայերի հայկական հողերը տրվեցին Ադրբեջանին: Այս հարցերը պետք է բարձրացվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում