Tuesday, 30 06 2026
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է

Հեղափոխությունը կհասնի՞ Հայաստանի տնտեսություն․ ինչ են կանխատեսում տնտեսագետները

Այսօր տեղի է ունեցել հետընտրական Հայաստանի կառավարության առաջին նիստը, որտեղ ուշագրավ բանավեճ է ծավալվել կառավարության ենթակա ՊՕԱԿ-ների, ԾԻԳ- երի, հիմնադրամների գործունեության շուրջ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանն իրենց դիտարկումները ներկայացրին տնտեսագետներ Մեսրոպ Առաքելյանը և Հայկ Գևորգյանը:

Մ. Առաքելյանի խոսքով՝ պետական համարագը ուռճացված վիճակում էր հայտնվել՝ և՛ աշխատատեղերի քանակով, և՛ ֆինանսավորման ծավալներով. «ԾԻԳ-երը, ՊՕԱԿ-ները և հիմնադրամները հաճախ կրկնել են նախարարության գործառույթները՝ ավելի մեծ չարաշահումների տեղիք տալով: Հիմնադրամներ կան, որոնց ղեկավարները ավելի շատ աշխատավարձ են ստացել, քան նախարարները: Սեղմ ժամկետներում պետք է տեղի ունենա օպտիմալացում, որի արդյունքում հնարավորություն կլինի զգալի խնայողությունների հաշվին պետական համակարգում այլ՝ ավելի կարևոր ծախսեր իրականացնել»:

Հայկ Գևորգյանի դիտարկմամբ՝ համաշխարհային ֆինանսական կառույցները վարկ տրամադրելիս չէին վստահում Հայաստանի կառավարությանը, պաշտոնյաներին և այդ պատճառով ստեղծվեցին ԾԻԳ-երը: «Փորձը ցույց տվեց, որ նույնիսկ այդ պարագայում վարկերի օգտագործման արդյունավետությունը, մեղմ ասած, բարձր չէր, գումարներ էին փոշիանում. «Հյուսիս-հարավ» ծրագիրը այդպիսի ցցուն օրինակ է»,- նշեց Հ. Գևորգայնը՝ հավելելով, որ այժմ այդ կառույցների կարիքը չկա, քանի որ կառավարությունն աշխատելու է թափանցիկ:

Հ. Գևորգյանի կարծիքով՝ խորհրդարանում առաջին քննարկումները կվերաբերեն տնտեսությանը: «Հեղափոխությունները սովորաբար բերում են տնտեսական ցնցումների, Հայաստանում այդ ցնցումները չեղան, ինչը մեծ առավելություն տվեց մեզ: Տնտեսության մեջ աճի տեպմը նվազեց, բայց դա այն պատճառով է, որ հանքարդյունաբերության ոլորտում կտուկ անկում կա: Սակայն վերամշակող տնտեսության մեջ աճ կա, այդ փոփոխությունն անսպասելի էր: Տնտեսության մեջ աճի տեմպը նվազում է, բայց որակական իմաստով տնտեսությունը տրանսֆորմացվում է, կամաց-կամաց տեղավորվում է այն ռելսերի վրա, որին ուզում է հասնել կառավարությունը: Նաև հանքարդյունաբերության մեջ պետք է գնանք որակական փոփոխության»,- նշեց տնտեսագետը:

Մ. Առաքելյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո սպասումները մեծ են, այդ թվում՝ նաև հարկային համակարգի վերաբերյալ: Նրա կարծիքով՝ առաջին փուլում Հարկային օրենսգրքի արագ փոփոխություն կկատարվի, երկրորդ փուլում՝ կմշակվի լայն փոփոխություններով նոր Հարկային օրենսգիրք:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում