ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում գողացել են Ստրադիվարիուսի ջութակը, որը պատրաստվել է 1715 թվականին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
Թանկարժեք երաժշտական գործիքը պատկանում է քաղաքի ազդեցիկ բնակիչներին: Նրանք այն տրամադրել էին Սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակահար Ֆրենկ Ալմոնդին՝ անժամկետ օգտագործելու:
Երկուշաբթի երեկոյան Ալմոնդի վրա է հարձակվել էլեկտրաշոկով զինված կողոպտիչը: Նա վերցրել է ջութակը, նստել մեքենան, որը վարել է նրա հանցակիցը, և թաքնվել անհայտ ուղղությամբ:
Ջութակը կարող է արժենալ մի քանի միլիոն դոլար:










































