Այս տարի պետք է հանել Գուանտանամո բանտից բանտարկյալների տեղափոխման սահմանափակումը, ինչը բանտը փակելու ուղի կբացի: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ:
«Սա պետք է լինի տարի, երբ Կոնգրեսը կհանի բանտարկյալների տեղափոխման վրա պահպանվող սահմանափակումը, և մենք կփակենք Գուանտանամո բանտը, քանի որ մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ ոչ միայն հետախուզության և ռազմական գործողությունների օգնությամբ, այլ նաև հավատարիմ մնալով Սահմանադրությանը՝ օրինակ ծառայելով ամբողջ աշխարհին»,- ասել է Օբաման:
Գուանտանամո բազայում պահվում են ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող անձինք: 2008թ. Օբաման, ով այդ ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու էր, խոստացավ մինչև 2010թ. փակել բանտը:









































