Saturday, 13 06 2026
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

«Մրցակցությունը պատերազմի դաշտից աշխարհը տեղափոխել է այդ դաշտ» (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը


– Պարոն Սարգսյան, թեև միջազգային հանրությունը բեկում էր ակնկալում Կազանի եռակողմ հանդիպումից, այնուամենայնիվ այն անպտուղ անցավ: Ի՞նչ կարելի է ակնկալել ղարաբաղյան կարգավորման գործընթացում Կազանի բանակցություններից հետո:


– Հանդիպման նախապատրաստական աշխատանքը շատ ավելի խոսուն էր, քան հանդիպումը: Ես մի քիչ զգույշ կլինեի` անպտուղ գնահատելու հարցում: Ես գտնում եմ, որ Կազանի հանդիպումը ևս մեկ անգամ հիմնավորեց միջազգային հանրության համար Ադրբեջանի ոչ կառուցողական, ոչ ընկալելի դիրքորոշումը, ինչը ի օգուտ է մեզ: Այստեղ այն տեսակետին չեմ, որ պիտի գովեմ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: Ուղղակի Ալիևը իր պահվածքով, իր կեցվածքով, իր` մինչև Կազանի հայտարարություններով այնպես է վարվում, որ իր ֆոնին Սերժ Սարգսյանը դեմոկրատ է երևում: Մարդը, որը պատերազմում պարտվել է և հայտարարում է, որ մտադիր չէ որևէ բան առաջարկել նրա դիմաց, ինչը իրեն է պատկանում` իրեն ծիծաղելի վիճակի մեջ է դնում: Եվ նրա այդ հայտարարությունները անհասկանալի են ոչ միայն մեզ համար, այլև միջազգային հանրության համար: Ինչ վերաբերում է Ադրբեջանի բյուջեի` Հայաստանի բյուջեից տասնապատիկ ավելին լինելուն, կամ միայն բանակի բյուջեն Հայաստանի բյուջեի ծավալներին հավասար լինելուն, պիտի ասեմ, որ երբ Սովետական Միությունը մտավ Աֆղանստան, Սովետական Միության բյուջեն հարյուրապատիկ  Աֆղանստանի բյուջեից մեծ էր: Բայց միևնույն է` պարտվեց: Նույնը տեղի ունեցավ Միացյալ Նահանգների և Վիետնամի հետ կապված… Ավելին ասեմ` Ադրբեջանի բյուջեն կրկնապատիկ-եռապատիկ ավելի էր նաև 1992-1994 թվականներին: Ի.Ալիևի հայրը իր նման չէր, այդպես մեծախոս չէր, բայց հինգ շրջան տվեց, այնպես որ, այս մոտեցումները չեն, որ հաղթանակ են բերում: Իհարկե, այս հայտարարություններից հայկական կողմը հետևություններ պետք է անի, բայց չպետք է հույսը դնել միայն ու միայն Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման վրա, քանի որ Ադրբեջանը այդ ոչ կառուցողականությամբ անընդհատ լրացուցիչ զիջումներ է կորզելու և վերջիվերջո ասելու է` «այո»: Եվ գլխավոր հետևությունը, որ Կազանից հետո պետք է անի հայկական կողմը` դա այն է, թե ինչ պետք է անենք մենք, որպեսզի հաջորդ հանդիպմանը, որը ենթադրենք` տեղի կունենա Լոնդոնում կամ Նյու Յորքում, հայկական կողմի բանակցությունների ղեկավարը հայտարարի, որ այս տարբերակը մեր սրտով է, ոչ թե ասի հակառակը` այնքան էլ մեր սրտով չի, բայց մենք «այո» ենք ասում:


– Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանն այդ ուղղությամբ:


– Գիտեք, իմ կարծիքով, 21-րդ դարում նման կարգի խնդիրների լուծման այլ մեխանիզմներ են գործում, քան պատերազմն է: Պատերազմը մերժվում է, և ռազմական ուժով կամ հարստությամբ չի խաղաղություն հաստատվում: Անհնարին է համարվում, որ որևէ ժողովրդավարական երկրից մաս անջատեն և տան ոչ ժողովրդավար երկրին… Երբեք Ամերիկայից մաս չի անջատվի ու միանա Վենեսուելային. աշխարհը դա չի հասկանա, ոչ էլ այդտեղ ապրող մարդիկ համաձայն կլինեն: Երբեք ավելի հարուստ և բարեկեցիկ կյանքով ապրող երկրից մաս չեն անջատի և տան աղքատ երկրին, որտեղ կենսամակարդակի և կեցության լուրջ խնդիրներ կան: Մենք պետք է լինենք շատ ավելի ժողովրդավար, քան Ադրբեջանն է, և պետք է լինենք ավելի բարեկեցիկ, քան Ադրբեջանն է: Մրցակցությունը պատերազմի դաշտից աշխարհը տեղափոխել է այդ դաշտ: Մենք այս մարտահրավերը պետք է վերցնենք: Մենք պետք է այս մարտահրավերի կոնտեքստում փորձենք հաղթել: Բայց դա չպետք է անենք խոսքի մակարդակով` այնպես, ինչպես Հայաստանի ղեկավարն էր ԵԽԽՎ ամբիոնից անում, կարծես ինքը, երբ «գենետիկ անհամատեղելիության» մասին էր հայտարարվում, երբ «հարյուր տարի փակ սահմաններով ապրելու» կոչեր էին արվում, ինքը եկեղեցում մոմ կամ խունկ վաճառող էր աշխատում: Ինքն էր, չէ՞, 2003թ. ընտրություններում այդ մարդու նախընտրական շտաբի ղեկավարը, ինքն էր, չէ՞, 2008թ. նախագահի թեկնածու, իր պաշտոնավարման ժամանակ էր, չէ՞, երբ քաղբանտարկյալներ կային Հայաստանում, ինքը կարող էր, չէ՞, այդ խնդիրները ավելի արագ լուծել… Նման բաներ ասելու, ժողովրդի աչքերին նայելու, բաց ճակատով աշխարհին ասելու իրավունք ունի այն երիտասարդ քաղաքական գործիչը, որը նոր է մտել քաղաքական դաշտ, գնահատել է երկրի իրավիճակը, որևէ մեկից թաքցնելու բան չունի և իր գնահատականները բացեիբաց դնում է թե՛ աշխարհի, թե՛ ժողովրդի առաջ: Ես, օրինակ, հայտարարել եմ, որ փակ սահմանների կողմնակից չեմ, որ Ղարաբաղի հարցում փոխզիջումային լուծման կողմնակից եմ, այդ իրենք են, որ հիմա եկել են մեր տեսակետին: Բայց, դժբախտաբար, եկել են զուտ խոսքի առումով, և եթե հասկացել են, որ դա աշխարհի համար ընկալելի է, պիտի հասկանան, որ հաղթանակի բանալին էլ է այդտեղ: Եվ եթե ուզում են հաջորդ բանակցությունները, որ տեղի կունենան աշխարհի ցանկացած երկրում, իրենք ավելի ապահով դիրքերի վրա լինեն, հենց այսօր պիտի սկսեն արտահերթ ընտրությունների և լեգիտիմ իշխանություններ ձևավորելու գործընթացը: Սա է միակ ելքը, մենք այլ ռեսուրս չունենք թե՛ Հայաստանը բարեկեցիկ դարձնելու, թե՛ Ղարաբաղի հիմնահարցը լուծելու համար: Հակառակ դեպքում ստացվում է այնպես, որ հայ ժողովրդի մի ստվար մասը մոտենում է ինձ և ափսոսանքով հարցնում, թե ինչո՞ւ այս անգամ էլ ԼՂ խնդիրը չլուծվեց` անկախ նրանից, որ ինքը այդ լուծումը մեզ համար համարում է վատը: Այսինքն` ինքը այդ խնդրի լուծմամբ, նույնիսկ այդ գնով է ցանկանում, որ այս իշխանությունները փոխվեն: Սրանից մեր իշխանությունները պետք է լուրջ հետևություններ անեն, թե ինչ վիճակի են հասցրել երկիրը, որ ժողովուրդը նույնիսկ այդ գնով է ուզում իշխանափոխություն:


– Ռուսաստանյան մամուլը, մասնավորապես ԽՏՎՎպՐրՈվՑ թերթը գրել էր, թե` «Մեդվեդևը նեղացել է, հաջորդ բանակցությունները կարող են անցնել առանց նրա միջնորդության»: Պարոն Սարգսյան, Կազանի բանակցություններից հետո հնարավո՞ր է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը այլ տանիքի տակ տեղափոխվի և ճնշումներն է՛լ ավելի ուժգնանան կողմերի նկատմամբ:


– Ես Ռուսաստանի իշխանություններին ամբիցիոզ եմ համարում, և իրենց ամբիցիաները բավարարելու համար է, որ նախաձեռնում են այդ հանդիպումները, և բացառում եմ, որ հոժարակամ հրաժարվեն այդ հանդիպումները կազմակերպել: Ես չեմ բացառում, որ նրանց միանշանակ ձեռնտու է, որպեսզի այս հանդիպումները լինեն անարդյունք, բայց նաև չլինի պատերազմ, որովհետև այդ պարագայում իրենք լուծում են այդ խնդիրները: Այս առումով ես հասկանում եմ Իրանի մոտեցումները, որը լինելով լուրջ պոտենցիալով երկիր` գիտե, որ հիմնախնդրի լուծման պարագայում պետք է խաղաղապահներ տեղակայվեն, և դա իրենց այդքան էլ ձեռնտու չէ, և այդ երկրի ֆակտորը հաշվի չառնել չի կարելի: Ես տեսնում եմ, որ այս երկու երկրներին շատ ավելի ձեռնտու է եղած իրավիճակը պահելը, քան որևէ փոփոխություն: Մեզ` հայկական կողմին, դա ձեռնտո՞ւ է…  Ի՞նչ ենք մենք դրանից շահում: Եթե իրենց ձեռնտու է և ուզում են խնդիրը մեզնով լուծել` իրենք ի՞նչ են մեզ առաջարկում… Ես միշտ համարել եմ, որ քանի դեռ այս խնդիրը լուծվում է Ռուսաստանի տանիքի տակ` իրական առաջընթաց ես չեմ ակնկալում:


Հիմնախնդրի կարգավորման գործընթացը կտեղափոխվի՞ այս տանիքի տակից այլ տանիքի տակ, կներգրավվե՞ն այլ խաղացողներ, թե՞ ոչ, ճնշումները կմեծանա՞ն, թե՞ ոչ` սրանք հարցեր են, որոնց պատասխանը կարող են տալ միայն ներսում բանակցողները, որոնք գիտեն յուրաքանչյուր նրբություն, ու անկախ այն բանից, թե բանակցողներին` Սերժ Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին ինչքանով եմ ընդունում, ես հիմա չեմ ասի բաներ, որոնք կխանգարեն ապագա բանակցություններում մեր նշաձողը սահմանելուն: Օրինակ` ես զարմացա Վարդան Օսկանյանի այն հայտարարության առիթով, երբ նա ասաց, թե` «մենք այդ նշաձողը արդեն իջեցրել էինք սահմանագծին…»: Եվ դա ասաց բանակցություններից մի քանի օր առաջ: Այդքան տարի լինելով ԱԳ նախարար, բանակցությունների անմիջական մասնակից` բանակցություններից առաջ նման բան է ասում… Ես կիսում եմ այն մարդկանց տեսակետը, ովքեր ասում են` «ոչ մի թիզ հող», որովհետև նրանք բանակցություններից առաջ նշաձող են բարձրացնում` ի տարբերություն Վարդան Օսկանյանի: Իհարկե, այդ նշաձողը իջեցնելու մեջ որքան Վարդան Օսկանյանի, այնքան էլ Սերժ Սարգսյանի մեղքն եմ տեսնում, որովհետև երբ Վ.Օսկանյանը ԱԳ նախարար էր` Ս.Սարգսյանի ազդեցությունը միշտ ավելի մեծ է եղել, քան Վ.Օսկանյանինը: Ես էլ եմ անվտանգության խորհրդի նիստերին ներկա եղել և տեսել եմ, թե ում ասելիքը որքանով է անցնում: Այդ առումով` Վ.Օսկանյանի պատասխանատվությունը, եթե նշաձողը ամենաներքևում է` ավելի քիչ է, քան Ս.Սարգսյանինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում