Ռուսաստանի հետ գազի սակագնի շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են, դեռեւս պայմանավորվածության չի ստացվել հանգել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Նա վստահեցնում է՝ այն, որ դեկտեմբերի 31-ին պայմանագրի ժամկետն ավարտվում է, խնդիր չէ, քանի որ այն ավտոմատ կերկարաձգվի, մինչեւ բանակցություններն ավարտվեն, քանի որ դրանք ծանր եւ ժամանակ պահանջող բանակցություններ են։









































