Կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին առաջարկեց մշակութային հաստատություններ այցելելու ծրագրեր իրականացնել նաև զինված ուժերի ծառայողների համար, ինչպես արվում է աշակերտների դեպքում:
«Ընդհանրապես, եթե Պաշտպանության նախարարությունը դեմ չէ, դա առանձին ծրագիր կարող է լինել, որովհետև, սովորաբար, Հայաստանում եղել են ժամանակներ, երբ այնպիսի ընկալում կար, որ ջութակը մարդու մարտունակությունն իջեցնում է, ոչ թե բարձրացնում: Մենք հակառակ կարծիքին ենք», –ասաց Նիկոլ Փաշինյանը։








































