Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանն աղբամանի է նման: Այս մասին Facebook-ում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ հավելելով, որ այն ունակ չէ որոշումներ կայացնել:
«Խորհրդարանն աղբաման է, սակայն անգամ աղբն է հնարավոր վերամշակել, իսկ այն՝ ոչ: Խորհրդարանը մերժում են անգամ ժամանակին դրա ձևավորմանը կողմ քվեարկածները», -ասել է Մադուրոն:
Նշենք, որ Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանը ձևավովել է երեք տարի առաջ և անմիջապես առճակատման մեջ մտել գործադիր մարմնի հետ:










































