Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 22:30-ին, էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen, Mercedes ML, Nissan Maxima, Mini Cooper մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: