ԱՄՆ գլխավոր քարտուղար Մայք Փոմփեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ զգուշացրել է, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցող Եվրամիության ստեղծած հատուկ համակարգը կարող է վերաբերվել միայն բացառություններին՝ սննդամթերքին, բժշկությանը, մարդասիրական հարցերին, փոխանցում է Reuters-ը:
«Եթե նախաձեռնված գործողությունները չհամապատասխանեն դրան, ակնհայտ է, որ մենք պատժամիջոցներ կկիրառենք»,-ասել է Փոմփեոն՝ հավելելով, որ պատժամիջոցներ կկիրառվեն հակաիրանական պատժամիջոցների ռեժիմը ցանկացած խախտողի դեմ:
Փոմփեոն նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հստակ ցույց է տվել՝ ինչն է թույլատրելի և ինչը՝ ոչ:










































