Բրիթնի Սփիրսը ֆոտոխցիկների ուշադրության կենտրոնում է հայտնվել 24-ամյա ընկերոջ՝ Սեմ Ասգարիի հետ։ Զույգը զբոսնում էր Լոս Անջելեսում։ Լուսանկարում երևում է, որ երգչուհին առհասարակ հոգ չի տարել արտաքին տեսքի մասին։
Բրիթնին հանրությանը ներկայացել է թափանցիկ, սպիկատ բլուզով, որը ցուցադրում էր կապույտ կրծկալը, մուգ ջինսով և հողաթափերով։ Երգչուհին արևային ակնոց էր կրում։ Նրա սիրելին մուգ կապույտ գույնի շապիկ, սև տաբատ և մոխրագույն սպորտային կոշիկներ էր կրում։

Հիշեցնենք, որ մարտ ամսին Բրիթնի Սփիրսը դարձել է Kenzo ապրանքանիշի դեմքը։ Փիթեր Լինդբերգի հեղինակած նկարներում երգչուհին ցուցադրում էր 80-ականների ոճով ջինսե վերարկուն, երկարաճիտ կոշիկներն ու բլուզները։











































