Friday, 03 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո

Շրջադարձային որոշում հայկական ֆուտբոլի համար. Ովքե՞ր կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը

Եվրասիական տնտեսական միության դատարանը կարևորագույն որոշում է ընդունել, որը շրջադարձային կարող է լինել հայկական ֆուտբոլի և մասնավորապես Հայաստանի ազգային հավաքականի համար: «ԵԱՏՄ-ի համաձայնության 2-րդ հոդվածի 97-րդ կետի հիման վրա դատարանը որոշել է Եվրասիական միության երկրների մարզիկների նկատմամբ սահմանափակումներ չկիրառել, որպեսզի պահպանվի համընդհանուր շուկայի ազատ կիրառման հնարավորությունը»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ:

Վճռում նշվում է նաև, որ այս կետի չկիրառումը արգելք է հանդիսանում ԵԱՏՄ ներսում միասնական շուկա ստեղծելու համար: ԵԱՏՄ Մեծ կոլեգիայի կարծիքով՝ անդամ երկրները պետք է կատարեն Եվրոպական տնտեսական հանձնաժողովի որոշումները, իսկ դրանց հանդեպ անհամաձայնության դեպքում սահմանված կարգով վիճարկեն դրանք: Բացառություն են կազմելու միայն ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար սահմանափակումները:

Նշենք, որ ռուսական ֆուտբոլում առկա է լեգեոներների սահմանափակում, որն ազդում էր նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգեոներներ են համարվում այն ֆուտբոլիստները, որոնք իրավունք չունեն հանդես գալու Ռուսաստանի ազգային հավաքականում: Սահմանափակման համաձայն՝ խաղադաշտում միաժամանակ չի կարող լինել 6-ից ավելի լեգեոներ: Սրա հետևանքով Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ տարիներ շարունակ հրաժարվել են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, որպեսզի իրենց ակումբներում խնդիրներ չունենան:

Մի քանի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ էր վարում դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ, որը առկա խնդրի պատճառով այդպես էլ չխաղաց մեր ազգային թիմում: Հայաստանի ազգային հավաքական էր հրավիրվել նաև այժմ «Ուֆայում» ելույթ ունեցող պաշտպան Խորեն Բայրամյանը, որը ևս, չցանկանալով ռիսկի դիմել, մերժեց հրավերը:

Այս տարի հայկական ֆուտբոլի ղեկավարները սպասում էին, որ Ռուսաստանում փոփոխության կենթարկվի լեգեոներների սահմանափակման մասին օրենքը, որը կհեշտացնի ֆուտբոլիստներին ազգային հավաքականում ներգրավելու գործընթացը: Ամռանը աշխարհի առաջնությունից հետո, սակայն, պարզ դարձավ, որ Ռուսաստանի ֆուտբոլային գերատեսչությունը մտադիր չէ փոփոխել սահմանափակման մասին օրենքը: Լեգեոներների սահմանափակումը, ըստ ռուսական կողմի, ուժեղ հավաքականներ և որակյալ կադրեր ունենալու հիմնական գրավականն է:

ԵԱՏՄ-ի դատարանի ընդունած որոշումը, կարծում ենք, չի կարող խաթարել ռուսական ֆուտբոլի բնականոն զարգացումը: Հիշեցնենք, որ բացի Ռուսաստանից՝ ԵԱՏՄ-ի անդամ են նաև Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը: Հաշվի առնելով նշված երկրներում ֆուտբոլի մակարդակը՝ կարող ենք ասել, որ Ռուսաստանի առաջնությունում որոշակի արտոնություն կարող են ստանալ հայ և բելառուս ֆուտբոլիստները: Մյուս երկրներն այսօր ուղղակի չունեն ֆուտբոլիստներ, որոնց խաղամակարդակը թույլ կտա խաղալու Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Շատ չեն նաև հայ և բելառուս ֆուտբոլիստները, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն և խաղում են Պրեմիեր լիգայում:

Բացի այն, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստները չէին միանում Հայաստանի ազգային հավաքականում, լեգեոներների սահմանափակման մասին օրենքը բացասական նշանակություն ուներ մեզ համար նաև այլ տեսանկյունից: Մասնավորապես, սահմանափակման հետևանքով ըստ էության կանգ առավ հայաստանցի ֆուտբոլիստների հոսքը Ռուսաստանի առաջնություն: Մասնավորապես, ռուսական ակումբները նախընտրում են ձեռք բերել թեկուզ ավելի թանկ, բայց ավելի բարձր կարգ ունցող ֆուտբոլիստների, և գործող լիմիտը լրացնում էին նրանցով: Ժամանակին ռուսական ակումբները հետաքրքրված էին Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներով: Ու հիմա, եթե հայաստանցի մարզիկը ռուսական ֆուտբոլում չունենա լեգեոների կարգավիճակ, կբացվի նոր հորիզոն: Ենթադրվում է, որ ռուսական ակումբներն իրենց հերթին ուշադրությունը կսևեռեն հայաստանցի և բելառուս ֆուտբոլիստների վրա:

Վերջին տարիներին ավելի բարձրակարգ ակումբներ ֆուտբոլիստներ «արտահանելը» բավական լուրջ խնդիր է մեզ համար: Հուսանք, որ ԵԱՏՄ-ի դատարանի որոշումը որոշակիորեն զարկ կտա այս գործընթացին: Հուսանք նաև, որ Եվրո-2020-ի ընտրական փուլին ընդառաջ՝ այս որոշման արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը զգալիորեն կլուծի կադրային խնդիրը: Միայն Յուրչենկոյի և Բայրամյանի՝ Հայաստանի հավաքականում ներգրավելը լուրջ խթան կհանդիսանա մարտունակ կոլեկտիվ ձևավորելու հարցում: Ռուսաստանում կան էլի մի քանի հայ խաղացողներ որոնք կարող են օգտակար լինել մեր ազգային թիմին:

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը որևէ կերպ չի արձագանքել Եվրասիական տնտեսական միության դատարանի որոշմանը: Ենթադրվում է, որ ՌՖՄ-ն չի փորձի հակադարձել ընդունված որոշմանը: Ավելի ստույգ՝ քիչ հավանական է, որ երկու երկրների ոչ այնքան մեծ քանակության ֆուտբոլիստներին լեգեոների կարգավիճակ տալու համար ռուսական ֆուտբոլային գերատեսչությունը գնա կտրուկ քայլերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում