Thursday, 02 07 2026
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում

Լուսինե Հարոյանի ընտրատեղամասում «ԱզգԱԿ»-ն ստացել է 4 ձայն, «ՕԵԿ»-ն Արթուր Բաղդասարյանի տեղամասում` 6 քվե

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 11 քաղաքական ուժերի առաջին համարների սեփական ընտրատեղամասերում ամենաշատ քվեն ստացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը, ամենաքիչը` «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանինը:  Ընտրատեղամասերում ցուցակների առաջին համարների ստացած քվեները:

  1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն- Վիգեն Սարգսյան

ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարանում հայտնվելու համար նվազագույն շեմը չհաղթահարած Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է մայրաքաղաքի 9/47 ընտրական տեղամասում: Այս ընտրատեղամասում Հանրապետական կուսակցությունը ստացել է 119 ձայն կամ ընտրություններին մասնակցած 881 քաղաքացիների 13.5% վստահության քվեն:

  1. «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունՍուրեն Սահակյան

Ընտրությունների նախնական արդյունքներով 8533 ձայն ստացած «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի կուսակցությունն իր 6/17 ընտրատեղամասում ստացել է 7 ձայն կամ ընտրությանը մասնակցած 816 անձանց 0.85% քվեն, սակայն նշենք, որ Սուրեն Սահակյանի բնակության հասցեն Տավուշի մարզի Կողբ համայնքն է, իսկ Սահակյանն իր իրավունքից օգտվելով քվեարկել է մայրաքաղաքում գտնվող ընտրատեղամասում:

  1. Հայ հեղափոխական դաշնակցությունԱրմեն Ռուստամյան

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով 5-րդ հորիզոնականում հայտնված Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը քվեարկել է Երևանի 3/23 ընտրատեղամասում: Այստեղ նրա գլխավորած ցուցակին իր ձայնը տվել է ընտրության մասնակցած 990 քաղաքացիներից 25-ը կամ 2.52%-ը:

  1. «Իմ քայլը» դաշինքՆիկոլ Փաշինյան

ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով 70.44% վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապետ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է 8/16 ընտրական տեղամասում: Այստեղ նրա գլխավորած քաղաքական ուժին իր կողմ ձայնն են տվել ընտրությանը մասնակցած 894 քաղաքացիներից 655-ը կամ 73.26%-ը: Այս ցուցանիշն ամենաբարձրն է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 11 քաղաքական ուժերի առաջին համարների սեփական ընտրատեղամասերում իրենց գլխավորած ուժերի գրանցված արդյունքներում:

  1. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունԷդմոն Մարուքյան

Ընտրությունների նախնական արդյունքներով 3-րդ հորիզոնականով խորհրդարան անցած ուժը գլխավորող Էդմոն Մարուքյանը քվեարկել է մայրաքաղաքի 1/20 ընտրատեղամասում: Այստեղ Մարուքյանի կուսակցությանն ընտրել է 1110 քաղաքացիներից 120-ը կամ 10.81%-ը, սակայն նշենք, որ Էդմոն Մարուքյանի գրանցման հասցեն տարբեր է, և կուսակցության ղեկավարը 1/20 ընտրատեղամասում քվեարկել է օգտվելով իր իրավունքից:

  1. «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն- Լևոն Շիրինյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը քվեարկել է 2/46 ընտրատեղամասում: Այստեղ իր ղեկավարած քաղաքական ուժը ստացել է 19 ձայն կամ քվեարկությանը մասնակցած 864 քաղաքացիներից 2.19%-ի վստահության քվեն:

  1. «Ազգային առաջընթաց» կուսակցությունԼուսինե Հարոյան

ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով  4122 ձայն ստացած «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանն իր 9/36 ընտրական տեղամասում ստացել է 4 ձայն կամ ընտրությանը մասնակցած 950 անձանցից 0.004%-ի վստահության քվեն: Ուշագրավ է, որ Լուսինե Հարոյանի հետ նույն ընտրատեղամասում ընտրելու իրավունք են ունեցել նաև թեկնածուի հետ նույն հասցեում բնակվող ևս 2 քաղաքացի:

  1. «Մենք» դաշինքԱրամ Սարգսյան

ԱԺ արտահերթ ընտրություններում «Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է 13/31 ընտրատեղամասում, որտեղ ընտրությանը մասնակցած 1013 քաղաքացիներից իր ուժին քվեարկել են 111-ը: «Մենք»-ն այդ ընտրատեղամասում ստացել է 10.95% կողմ քվե:

  1. «Օրինաց երկիր» կուսակցությունԱրթուր Բաղդասարյան

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ և նախընտրական ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանի 9/49 ընտրատեղամասում ՕԵԿ-ը ստացել է ընտրությանը մասնակցած 643 քաղաքացիներից 6-ի վստահության քվեն կամ 0.93%-ը: Ուշագրավ է, որ այս ընտրատեղամասում Արթուր Բաղդասարյանի հետ քվեարկելու իրավունք են ունեցել նաև իր հետ նույն հասցեում գրանցված ևս 4 անձ:

  1. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունՎարուժան Ավետիսյան

ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով ընտրողների 22868 քվեն ստացած «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը քվեարկել է 10/49 ընտրատեղամասում: Այստեղ «Սասնա ծռեր»-ը ստացել են 36 ձայն կամ ընտրությանը մասնակցած 878 քաղաքացիների 4.1% վստահության քվեն:

  1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունԳագիկ Ծառուկյան

Ընտրությունների նախնական արդյունքներով երկրորդ հորիզոնականում գտնվող քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանը քվեարկել է Առինջի 29/29 ընտրատեղամասում: ԲՀԿ-ն այստեղ ստացել է 1014 մասնակիցներից 664-ի կամ 65.48% վստահության քվեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում