Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Կիև այցի շրջանակներում ծրագրում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հետ: Այս մասին Ria Novosti-ին հայտնել է Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:
Էշթոնը Կիև է մեկնել երեքշաբթի երեկոյան` երկրում իրավիճակի կարգավորման վերաբերյալ բանակցությունների համար:
«Քեթրին Էշթոնն այցի շրջանակներում պետք է հանդիպի նախագահ Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հետ: Հանդիպումները նախատեսվում են չորեքշաբթի օրը»,- ասել է Կոսյանչիչը:









































