Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նոր իշխանությունը պետք է սկսի հենց իրենից՝ բյուրոկրատական իշխանական ապարատը կրճատելով

Մեր զրուցակիցն է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

-Տիկին Սեդրակյան, 70 տոկոսանոց վստահությունն աննախադեպ լեգիտիմություն է որևէ իշխանության համար, միևնույն ժամանակ շատ մեծ պատասխանատվություն է նույն իշխանության համար։ Ինչպե՞ս կօգտագործի Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը այդ աննախադեպ լեգիտիմությունը, ի՞նչ համապետական խնդիրներ կարող են լուծվել այդ լեգիտիմության հաշվին։

Ինձ համար մի քանի բան միանշանակ պարզ է։ Պարզ է, որ նախ՝ Հայաստանում տեղի ունեցան ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, և դա լավ գրավական է, որովհետև ընտրությունները տեղի ունեցան այն ժամանակ, երբ ժողովուրդը գրեթե 100 տոկոսանոց վստահության քվե էր տալիս Նիկոլ Փաշինյանին և հույս են տածում առ այն, որ հաջորդ ընտրությունները որոշակի ժամկետից հետո նույնպես կապահովեն բազմակարծություն աճող քաղաքական ուժերի համար և այլևս խնդիր չի լինի նույնիսկ հախուռն և մոբիլիզացնող էյֆորիայի պակասի դեպքում ինչ-որ այլ լծակներ կիրառել։ Դրա համար, կարծում եմ, որ սա լավ նախադեպ է, բայց այդ նախադեպը վերջնականապես գոհացնող լինելու համար պետք է հաստատվի նաև գալիք ազատ, արդար և թափանցիկ ընտրություններով, երբ արդեն քաղաքական արենայում նոր դերաբաշխում, նոր կուսակցություններ, նոր կարծիքներ և այլն։ Յուրաքանչյուր ազատ հասարակություն, իսկ ես հուսով եմ, որ մերն ազատ է, զարգանում է։ Երկրորդ՝ կուզենայի, որ արտաքին քաղաքական վեկտորը ստանար ոչ այն ձևակերպումը, որն այժմ ստանում է։ Օրերս հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ Հայաստանը չի ուզում միանալ ՆԱՏՕ-ին, և եթե անգամ ներկայիս իշխանությունն այդպես է մտածում, ապա ցանկալի չէ դա բարձրաձայնել, որովհետև ակնհայտ է, որ այդ բարձրաձայնումը ոչ մեկին պետք չէ, բացի Ռուսաստանից։ Չէ՞ որ ՆԱՏՕ-ն մեզ երբևէ չի առաջարկել միանալ, մենք խնդիր չունենք ՆԱՏՕ-ի առաջարկները մերժելու։ Ակնհայտ է, որ սա Ռուսաստանի պահանջն է և շատ վատ է, որ մենք այդ պահանջը կատարում ենք։ Սա լավ չէ, մանավանդ լեգիտիմ իշխանության առկայության պայմաններում, որովհետև ուրիշ դեպքերում կարելի էր ասել, որ իշխանության և հասարակության կարծիքները տարբերվում են, իսկ հիմա, երբ այդ «փրկարար օղակը» չկա, մենք խնդիրներ ենք ունենում, որովհետև Ռուսաստանն այն երկիրն է, որի շուրջ սեղմվում է պատժամիջոցների և քաղաքական մեկուսացման օղակը և բնավ պետք չէ, որ մենք համահունչ նույնպես սեղմվենք այդ օղակում։ Այս հարցը կոնկրետ ինձ համար խնդրահարույց է։

Շատ կցանկանայի, որ իշխանությունը ժամ առաջ լուծեր տնտեսական բարեփոխումների խնդիրը։ Այդ տնտեսական բարեփոխումներն անհնար են առանց խիստ միջոցառումների։ Եվ եթե իշխանությունը ուզում է ժողովրդական իշխանություն լինել, այդ բարեփոխումները պետք է սկսի իրենից՝ կրճատելով բյուրոկրատական ապարատը, պետք է կրճատվեն բյուրոկրատական ապարատին սպասարկելու համար տրվելիք ծախսերը, այդ թվում՝ կառավարական մեքենաները, ներկայացուցչական ծախսերը։ Եվ արդեն տրտունջներ են լսվում, որ ներկա ԱԺ-ն ԸՕ-ի պատճառով ունենալու է ավելի շատ պատգամավոր և դա նստելու է հարկատուների ուսեին։ Այս հասարակությունը, որ ընտրել է այս իշխանությունը, իր հիմնական կորիզով արդեն պահանջատեր հասարակություն է և նոր իշխանությունների համար շատ դժվար է լինելու։ Եթե նախորդ իշխանություններից ակնկալում էին ուղղակի անօրինական նվերներ, բոնուսներ, ապա այս իշխանություններից ակնկալելու են թափանցիկ և ժողովրդահաճո աշխատաոճ, և, իհարկե, նոր իշխանությունը պետք է սկսի հենց իրենից՝ բյուրոկրատական իշխանական ապարատը կրճատելով՝ հասցնելով մաքսիմալ էֆեկտիվության և փարատողական քանակական մինիմումի։

Եվ, իհարկե, ես հույս ունեմ, որ վերջապես կձևավորվի արտախորհրդարանական պրոարևմտյան ուժ, որի բացակայության պատճառով, ըստ իս, Հայաստանը շատ վնասներ է կրում, որովհետև եվրոպական և արևմտյան գիծը ցանկացած պոստսովետական տարածքում, բացի ղազախառուսական, եվրազեսական գծից, բոլոր տեղերում պաշտպանված է։ Եվ քանի որ մենք ձգտում ենք քաղաքակիրթ վերջին ստանդարտին, ապա հուսով եմ, որ դա էլ կիրականացնենք։

-Տեսակետ կա, որ հիմա կառավարության խնդիրը պետք է լինի զարգացման ծրագրի մշակումը, և մինչև չլինի այս ծրագիրը, լուրջ փոփոխություններ հազիվ թե լինեն։ Անցած յոթ ամիսները այս առումով հուսադրո՞ղ էին։

-Ցավոք, անցած յոթ ամիսներն անընդհատ անցան հեղափոխություն-հակահեղափոխություն լոզունգի տակ, շատ կործանարար և անարդյունավետ լոզունգ էր, և հիմա, բարեբախտաբար, ՀՀԿ-ն չի անցել խորհրդարան, որովհետև դեմոնիզացված ՀՀԿ աշխատում էր նաև որպես շատ մաքրագործող գործոն, որովհետև կարելի էր մեղքը բարդել ՀՀԿ-ի վրա, խոսել ՀՀԿ-ի սաբոտաժի մասին, արդարացիորեն խոսել ՀՀԿ-ի սխալ գործողությունների մասին, իսկ հիմա, երբ այդ գործոնը չկա, իշխանությունը պետք է պատասխան տա։ Պետք է ասել, որ եթե նույնիսկ սխալ չեք գործում, բայց ժամանակի մեջ բացթողումներ եք թույլ տալիս, դա էլ է խնդիր, որովհետև Հայաստանը ժամանակ չունի սպասելու բարեփոխումներին։

-Տիկին Սեդրակյան, քաղտեխնոլոգները նշում են, որ այս ընտրությունները ցույց տվեցին՝ Հայաստանում մեծանում է արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքացիների թիվը և որ հաջորդ խորհրդարանում այն դոմինանտ է լինելու։ Ի՞նչ եք Դուք կարծում խնդրի հետ կապված։

-Առայժմ ես դա չեմ տեսնում, և ես մեղքը գցում եմ այս անգամ ոչ նոր իշխանությունների վրա, որոնք ակնհայտ ցույց են տալիս իրենց լոյալությունը ռուսական կողմին, այլ այն ուժերի վրա, որոնք գաղափարապես, սկզբունքայնորեն հավատարիմ լինելով արևմտյան գծին, բավականաչափ քաղաքական ջանք չեն ներդրել այդ գիծը զարգացնելու համար՝ ներառյալ մեղադրում եմ ինձ։ Ես գտնում եմ, որ բավականաչափ աշխատանք չի տարվել այդ ուղղությամբ։

Եվ չգիտենք՝ ինչպիսին կլինեն հաջորդ ընտրությունները, բայց կարևոր է, որ այդ ընտրությունները պետք է լինեն այս ընտրությունների նման արդար և թափանցիկ, որովհետև շատ հեշտ է չմիջամտել ընտրություններին, երբ դու հարյուր տոկոսով գիտես, որ քո քվեն ապահովված է և շատ դժվար է միջամտել, երբ գիտես, որ քո քվեն հարցականի տակ է։ Եվ մյուս ընտրություններին, երբ դաշտում կհայտնվի ներկապնակ, որովհետև պետք է ընդունենք, որ դաշտում չկար քաղաքական ներկապնակ, կային օլիգարխությունից ինդուլգենցիա ստացած օլիգարխներ, և կային հին կուսակցություններ, որոնք պարզ է, որ պետք չէր մուտք գործեին պառլամենտ, և որոնք ապացուցեցին, որ իրականում իրենք քվեներ չունեին և նաև պետք է հիշենք, որ կա մարդկային մի զանգված, որոնք միշտ պաշտպանում են իշխանական ուժին, պաշտպանում են նրան, ովքեր իշխանության գլուխ են։ Եվ պետք է նկատենք, որ, ցավոք, «Իմ քայլը» դաշինքի շուրջբոլորն այդ մարդկանց թվերը շատանում են։ Իսկ այդ մարդիկ պոտենցիալ դավաճաններ են, որովհետև նրանք ո՛չ գաղափարական, ո՛չ անձնական հավատարմություն չունեն, նրանք հավատարիմ են ուժին և իշխանությանը, և դա շատ մեծ վտանգ է առաջին հերթին իշխանության համար։

-Կարծում եք՝ արագ «կմաշվի՞» հանրային վստահությունը։

-Եթե ռեֆորմներ չկատարվեն և եթե ռեֆորմները ժողովրդին հոգեհարազատ և հասկանալի չլինեն, իհարկե։ Դրա համար հուշում եմ՝ առաջին քայլը պոպուլյար և ընդունելի լինելու համար պետք է ռեֆորմը սկսել հենց իշխանությունների ներսից՝ կրճատելով, մաքրելով և արդյունավետությունը բարձրացնելով։ Եթե այդ ապարատը կրճատվի, հետագայում կգան արդեն մյուս խնդիրների լուծումները։

-Արդյո՞ք դա դժգոհության ալիք չի բարձրացնի։

-Պետական ապարատն ուռճացված է, և դա ակնհայտ է, և դա պետք է տեղի ունենա այլ աշխատատեղերի ստեղծմանը զուգահեռ, պետք է խրախուսվեն այն մարդիկ, ովքեր տարբեր մակարդակներով աշխատատեղեր են ստեղծում, իսկ Հայաստանի համար դա առաջին գրավականն է կայունանալու և տնտեսական աճ ապահովելու։ Առաջին հերթին պետք է խրախուսվեն այն մարդիկ, ովքեր կոնկրետ գործով են զբաղվում, ստեղծում են աշխատատեղ։ Իսկ որպես պետական ապարատում աշխատած մարդ՝ գիտեմ, որ պետական ապարատի ուղիղ կեսը պարապ է։

-Կա՞ մտավախություն, որ խորհրդարանում, ինչպես նախկինում, հիմա էլ ցանկացած որոշում և նախագիծ հնարավոր է լինելու կյանքի կոչել, քանի որ քիչ են զսպաշապիկները լինելու։

-Ես չեմ կարծում, որ խորհրդարանը կարող է ծառայել իբրև զսպաշապիկ։ Որպես զսպաշապիկ՝ լավագույնս պետք է աշխատի հասարակությունը, և սա մտահոգիչ է, քանի որ իրավապաշտպանների մեծ մասը կամ պետական ադմինիստրատիվ գործերի է, կամ խորհրդարանում է, և մի կողմից դա լավ է, բայց մյուս կողմից՝ մենք պետք է հասունացնենք իրավապաշտպան, քաղաքացիական այս սեկտորը, որը գալու է փոխարինելու, այլապես Հայաստանի հակակշիռների բևեռը լրիվ դատարկ կմնա, և մենք կունենանք թավշյա միապետություն, իսկ դա ընդունելի չէ։ Մենք մեկ անգամ տեսել ենք, որ անգամ լավագույն մտադրությունները չեն կարող հավասարվել ինստիտուցիոնալացված օրենսդրական միջոցառումների։ Եվ ինձ թվում է, որ ներկայիս իշխանությունը պետք է աշխատի և՛ օրենքով, և՛ օրենքի համար, որովհետև օրենքի գերակայությունը Հայաստանում դեռ չկա, կա միայն բարի կամքի գերակայություն, ինչը դեռ քիչ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում