Կատակերգու դերասան Քևին Հարթի հրաժարվելը «Օսկար» կինոմրցանակի հանձնման 91-րդ արարողության հանդիսավարի դերից Կինոարվեստների ամերիկյան ակադեմիային հարկադրում է քննարկել տարբերակ, որի դեպքում արարողության ժամանակ հիմնական վարող չի լինի: Այս մասին հայտնել Է Variety պարբերականը:
Անցած շաբաթ Հարթը Twitter-ում հայտնել է, որ որոշել է հրաժարվել «Օսկարի» հանձնման արարողության հանդիսավարի դերից: Ըստ պարբերականի՝ հայտարարությունն անակնկալ է եղել կազմակերպիչների համար, քանի որ ո՛չ Կինոարվեստների ամերիկյան ակադեմայի ղեկավարությունը, ո՛չ Էլ ABC հեռուստաընկերության ղեկավարությունը նման հավանականության մասին չեն մտածել:
Տարբերակներից մեկի համաձայն՝ արարողությունը հիմնական վարող չի ունենա: Նրա փոխարեն բեմ հրավիրեն մի խումբ հայտնի գործիչների, որոնք ելույթ կունենան հերթականությամբ: Աղբյուրներից մեկն այդ տարբերակն անվանել Է «խմբային մենախոսություն»: «Օսկարի» հանձնման 91-րդ արարողությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին Dolby Theatre-ում:









































