ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնը լքած Ջեֆ Սեշնսը համաձայնել է ռեփեր Քանյե Ուեսթի՝ նախագահ Դոնլադ Թրամփի մասին կարծիքի հետ: Այս մասին հաղորդում է Newsweek-ը:
Նշվում է, որ Ուեսթն իրեն երկրի առաջնորդի հետ է համեմատել և հայտարարել, որ երկուսն էլ «վիշապի էներգիա» ունեն: Ռեփերը նաև Թրամփին եղբայր է անվանել՝ ընդգծելով, որ երկուսն էլ չեն համաձայնում այն ամենի հետ, ինչ անում են մյուսները, և դա նրանց անհատականություն է դարձնում:
Սեշնսի խոսքով՝ ինքը հպարտանում է Թրամփի վարչակազմում աշխատանքով և նրա գործունեությունում իր դերով: Նա նաև նշել է հաջողություն ձեռք բերելու նախագահի ձգտումը:
«Նա վիշապի էներգիա ունի: Կարծում եմ՝ դա իսկապես լավ բնորոշում է»,-ասել է Սեշնսը:










































