Ամստերդամի պատմության մեջ առաջին կին քաղաքապետ Ֆեմկե Հալսեմը մտադիր է քաղաքում սահմանափակել մարմնավաճառությունը, գրում է Bloomberg-ը: Հալսեմը գտնում է, որ հոլանդական մայրաքաղաքի համբավը գործում է նրա դեմ:
Քաղաքապետի խոսքերով, վերջին տարիներին Ամստերդամ ժամանած զբոսաշրջիկներից մեծ մասի գլխավոր նպատակը Վալեն թաղամաս այցելելն է, որը ավելի շատ հայտնի է որպես «կարմիր լապտերների» փողոց: Նրանք խանգարում են տեղի բնակիչներին և շահագործում են այնտեղ աշխատող մարմնավաճառներին, որոնց թվում կան շատ օտարերկրյա կանայք:
Հալսեմը կարծում է, որ Ամստերդամը պետք է զբոսաշրջիկներին գրավի իր պատմության և մշակութային արժեքներով, և ոչ թե փողի դիմաց սեքսով զբաղվելու հնարավորությամբ:













































