Վրաստանի կառավարությունը դեմ է դիվանագետ Բրիջիթ Բրինկին Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպան նշանակելուն` նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հանդեպ նրա տածած համակրանքի պատճառով՝ տեղեկացնում է Foreign Policy-ն։
Թբիլիսիում արդեն հայտարարել են, որ թույլ չեն տա Բրինկին նշանակել որպես ամերիկյան դեսպան: Հրատարակության զրուցակիցները պնդում են, որ այս դիրքորոշման հետևում կանգնած է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:
ԱՄՆ Պետդեպարտամենտը և Վրաստանի կառավարությունը հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը:











































