«Աստղային պատերազմներ» կինոսերիալի հիմնական հերոսներից մեկի՝ Լյուկ Սքայուոքերի լուսարձակող սուրը ԱՄՆ-ում հանվել է աճուրդից։ Փորձագետները կասկածի տակ են դնում դրա իսկությունհը։ Համապատասխան հայտարարությունը տարածել է աճուրդի կազմակերպիչը`Profiles in History աճուրդի տունը:
Սուրը պետք է դառնար դեկտեմբերի 11-14-ը Լոս Անջելեսում անցկացվող աճուրդի հիմնական նմուշներից մեկը: Այն տեղադրվել է որպես ռեկվիզիտ, որը դերասան Մարկ Հեմիլը օգտագործել է նկարահանման հրապարակում:
Սուրը պատրաստել էր դեկորատոր Ռոջեր Քրիստիանը: Կազմակերպիչները պլանավորել էին, որ այն կվաճառվի ավելի քան 200 հազար դոլարով, սակայն սոցիալական ցանցի օգտագտերերը կասկածի տակ են դնում այդ ռեկվիզիտի իսկությունը: Նրանք կարծում են, որ դա օրիգինալի կրկնօրինակն է կամ նախատիպը: Արդյունքում սուրը հանվել է աճուրդից՝ մինչև կորոշվի դրա իսկությունը:











































