Դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, Գյումրիի «Սլաբոդկա» կոչվող թաղամասում 57-ամյա կնոջ սպանության գործով կա ձերբակալված: Ըստ ԳԱԼԱ-ի՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է ռուսաստանցի զինծառայող:
Հիշեցնենք, որ սա նախնական վարկածն էր, որ վաղ առավոտյան կնոջը ծեծի ենթարկողը եղել է Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի զինծառայող եւ որ դա ապացուցող փաստեր էլ կան: Խոսքը տարածքում առկա տեսախցիկների մասին է, որոնք ֆիքսել էին միջադեպը:
Սակայն Հայաստանում ՌԴ դեսպանատունը շտապեց հերքել այս լուրը, նշելով, որ ռուս զինծառայողները մասնակցություն չեն ունեցել միջադեպին:







































