Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամմադ Մուրսին սկանդալ է սարքել հերթական դատական լսումների ժամանակ՝ հայտնում է Associated Press-ը:
Այսօր Մուրսին հայտնվել է նիստին բանտային սպիտակ համազգեստով: Դատական նիստի տեսագրությունում, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսության եթերում, երևում է, որ Մուրսին իրեն շատ ագրեսիվ է պահել:
Դիմելով դատավորին՝ Եգիպտոսի նախկին նախագահը նշել է, որ ինքը պետք է չլիներ դատարանում և բացականչել է. «Ո՞վ ես դու, ասա ինձ», ինչին դատավորը պատասանել է, որ ինքը Եգիպտոսի քրեական դատարանի ղեկավարն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սկսվել է 2011-ին բանտից Մուրսիի փախուստի գործով նիստը:










































