Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Ֆրանսիսկո Իսկոն հերքել է վերջերս շրջանառվող լուրերը` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «արքայական ակումբ»-ը լքելու մասին:
«Շատ զարմացա, երբ որոշ պարբերականների առաջին էջերում տեսա լուսանկարս և կարդացի, որ ատում եմ Մադրիդի «Ռեալ»-ն ու ցանկանում լքել ակումբը: Մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ այդ հրապարակումներից շատ կարճ ժամանակ առաջ ես ճիշտ հակառակ հայտարարություն էի արել: Ցանկանում եմ մնալ թիմում, երկրպագուները կարող են հանգիստ լինել: Այդ ամենն ընդամենը անհիմն լուրեր են:
Երբ «Ռեալ» էի տեղափոխվում, հիանալի հասկանում էի, որ չեմ կարող անմիջապես հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալ: Սակայն աստիճանաբար մոտենում եմ նպատակիս: Մարզիչն ասաց, որ ի դեմս ինձ տեսնում է թիմի ապագան»,- Marca-ն մեջբերում է Իսկոյի խոսքերը:







































