Եգիպտոսում սպանվել է ոստիկանության գեներալ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի ներկայացուցիչներին: Եգիպտոսի ՆԳՆ-ը հաստատել է այս տեղեկատվությունը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին: Անհայտ տղամարդը երկու անգամ կրակել է գեներալ Մուհամեդ Սայեդին, երբ վերջինս դուրս է եկել իր տնից: Սայեդը ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում: Հանցագործին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Մուհամեդ Սայեդը կատարել է ՆԳ նախարար Մոհամեդ Իբրահիմի օգնականի գործառույթները:






































