Ավստրալիայի Ալիս-Սփրինգս քաղաքի մերձակա արգելոցում սատկել է 12-ամյա Ռոջեր կենգուրուն, ոը մի քանի տարի առաջ սոցցանցերի աստղ էր դարձել անսովոր զարգացած մկանների շնորհիվ, դեկտեմբերի 10-ին հաղորդվել է Facebook-ում արգելոցի պաշտոնական Էջում:
«Ցավոք, Ռոջերը՝ աշխարհի ամենահայտնի կենգուրուն, սատկել է 12 տարեկանում: Նա մեր աստղն էր ու մեր սիրելին»,- ասված Է արգելոցի ղեկավար Քրիս Բառնսի հաղորդագրության մեջ:
Ուժեղ զարգացած մկանունքով կենգուրուն հայտնի է դարձել 2015 թվականին, երբ Ալիս Սփրինգսի արգելոցի աշխատակիցները հրապարակել են երկմետրանոց Ռոջերի առաջին լուսանկարները: Տեսահոլովակը, որտեղ կենգուրուն առջևի թաթերով պատառոտում է թիթեղյա դույլերը, վիրուսային է դարձել և լայն ճանաչում բերել Ռոջերին:
![]()








































