Տոկիոյի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Renault-Nissan-Mitsubishi դաշինքի նախկի ղեկավար Կարլոս Գոնին, փոխանցում է «Կիոդո» գործակալությունը:
Բացի այդ, մեղադրաքներ են առաջադրվել նաև Nissan ընկերությանը և տնօրենների խորհրդի նախկին անգամ Գրեգ Քելիին: Ընկերությանը խախտումների մեջ են մեղադրում ֆինանսական հաշվետվություն կազմելիս, այդ թվում՝ Գոնի եկամուտների մի մասը թաքցնելու:
Նշվում է, որ չհայտագրված միջոցները պետք է վճարվեին ընկերության ղեկավարին՝ որպես մուտքային նպաստ: Սակայն դրանք պետք է ֆինանսական հաշվետություններում ներառվեին, ինչը Գոնը չի արել:







































