Monday, 08 06 2026
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան

ԲՀԿ-ն հրաժարվում է բարդույթներից և բարդույթավորներից

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ոչ մի ողբերգություն չի լինի, եթե խորհրդարանական ընտրությանը Հայ ազգային կոնգրեսը զբաղեցնի «Բարգավաճ Հայաստան»-ի տեղը: Այսինքն՝ ԲՀԿ-ական պատգամավորը, որը Դալլաքյանի հայտնի անանուն հայտարարությունից հետո Գագիկ Ծառուկյանի հասցեին ակնարկ անգամ նշմարելով՝ հրաժարվեց Վիկտոր Դալլաքյանի հետ քավորությունից, հայտարարում է, որ ԲՀԿ-ն պատրաստ է երկրորդից, ասենք, երրորդ տեղում հայտնվելուն:

Վարդան Բոստանջյանը հայտարարել է նաև, որ «Բարգավաճ»-ում ինքնաբավ մարդիկ են հավաքված և բարդույթավորված խանդ չունեն արտախորհրդարանական ընդդիմության հասցեին: Սա, ըստ էության, բավական հետաքրքրական տրանսֆորմացիա է, որ ապրում է ԲՀԿ-ական տվյալ պատգամավորը, հատկապես կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու վերաբերյալ խոսակցությունների մասին նրա իսկ վերջերս տված գնահատականից հետո: Փաստորեն, ԲՀԿ-ում հասկացել են, որ երբ տեղի է ունենում ներքաղաքական որոշակի գործընթաց, ապա լավագույն տարբերակն այդ գործընթացին ադեկվատ լինելն է, ոչ թե գործընթացին լեզու հանելը կամ դրա վրա քար նետելը: Ասել կուզի, որ «Բարգավաճ Հայաստան»-ում սկսել է գերակշռել որոշակի քաղաքական մտածողություն, ինչի մասին ակնարկում է Վարդան Բոստանջյանը, օգտագործելով ինքնաբավ և չբարդույթավորված գործիչներ արտահայտությունը:

Այստեղ նաև նշմարվում է որոշակի ակնարկ երևի թե Ռոբերտ Քոչարյանի հասցեին, այն իմաստով, որ ԲՀԿ-ն, հայտարարելով ինքնաբավության մասին, փորձում է ցույց տալ, որ ամենևին էլ Քոչարյանի շահով կամ ծրագրերով և, առավել ևս, ցանկությամբ ու տրամադրություններով չէ, որ առաջնորդվում է քաղաքական դաշտում: Սա, իհարկե, կարող է հետաքրքրական իրավիճակի հանգեցնել թե ներիշխանական դաշտում, թե ընդհանրապես ներքաղաքական առումով: Բանն այն է, որ, այսօր հայտարարելով Կոնգրեսին չխանդելու մասին, մեկ էլ տեսար՝ վաղը ԲՀԿ-ն Կոնգրեսին առաջարկի ներքաղաքական գործակցության առավել գործնական տարբերակներ՝ երկրում իրավիճակ փոխելու առումով, քան իշխանությունը, այսինքն՝ քան Սերժ Սարգսյանը: Այլ կերպ ասած՝ դրանով կարող է իրապես քաղաքական մրցակցային որոշակի մի նիշ սահմանվել, ինչն անկասկած կբարձրացնի ներքաղաքական գործընթացի արդյունավետությունը և կարող է իսկապես նպաստել երկրի զարգացմանը, երկրում իրավիճակի փոփոխությանը: Գլխավորը, որ, իսկապես, ներքաղաքական առկա գործընթացին պետք է վերաբերվել առանց բարդույթների և, այսպես ասած, կողմնակի ծրագրավորման: Կարելի է քննադատել, կարելի է ընդդիմախոսել, կարելի է ներկայացնել հակադիր առաջարկներ ու ֆորմատներ, սակայն այդ գործընթացի մեջ բարդույթներով մտնելը կամ դրա վրա բարդույթներով ազդել փորձելը ուղղակի անմտություն է, ինչից կարծես թե ԲՀԿ-ն հրաժարվում է: Այդ հրաժարումն, անկասկած, կլինի թե կուսակցության, թե ներքաղաքական գործընթացի օգտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում