Անհայտ անձինք փորձել են Վանքուվերում Huawei-ի ֆինանսական տնօրենի տուն ներթափանցել, հաղորդում է Global News-ը:
Անհայտ անձինք հաստատություն են ներթափանցել, որից հետո ձեռնամարտի են բռնվել բնակիչների հետ և լքել շենքը: Հստակեցվում է, որ նրանք բերման չեն ենթարկվել:
Huawei-ի ֆինանսական տնօրենը և ընկերության հիմնադրի դուստր Մեն Վանչժոուն ձերբակալվել է Կանադայում, դեկտեմբերի 1-ին: Նրան մեղադրում են Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու մեջ:
Դեկտեմբերի 7-ին Գերագույն դատարանում լսումների ժամանակ Կանադայի գլխավոր դատախազի ներկայացուցիչը հայտարարել է որ կորպորացիան պատկանում է SkyCom ընկերությանը, որը, շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները, համագործակցել է Թեհրանի հետ:






































