ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոելով բանակի ստեղծման մասին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ԱԻՄ-ը իսկապես կապ ունի զինված ուժերի կազմավորման հետ. երբ պատկերացում չկար ազգային բանակ ստեղծելու մասին, 1973 թվականին Ազգային միացյալ կուսակցության ներսում իրենք հայկական զինվորական աստիճանակարգ էին հաստատել՝ իրենց պայքարին միացողը դառնում էր զինվոր, որևէ գործ անելուց հետո՝ մարտիկ, և այդպես բարձրանում էր կոչումը:
Նա համոզված է, որ որպես ազգ՝ պիտի ունենալ ազգային բանակ. «Ես գոհ եմ, որ ունենք ազգային բանակ: Այսօր արդեն բանակում նվազում է քրեական մթնոլորտը: Իհարկե, կուզեի, որ ավելի լավ բանակ ունենայինք»:
Պարույր Հայրիկյանն ասաց նաև, որ ինքը երեք տարի առաջ առաջարկել է զորակոչել նաև աղջիկներին, սակայն դեռևս իր առաջարկին ընթացք չի տրվել: Ինչ վերաբերում է կռվելու պատրաստակամություն ունեցող մարդկանց, ապա նա նշեց, որ բոլոր ժամանակներում էլ մարդկանց մի մասը պատրաստ է լինում տունն ու հայրենիքը պաշտպանել, մի մասը՝ ոչ: Այս դեպքում պիտի կարգ լինի, որպեսզի պատերազմի դեպքում մարդիկ չգնան պատերազմ՝ կախված կամայականությունից:
Մանրամասները՝ տեսանյութում:







































