ՀՀ արդարադատության քրեակատարողական հիմնարկներում ընտրության իրավունք ունեցող 948 կալանավորված անձանցից և դատապարտյալներից 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել է 756 կալանավորված անձ և դատապարտյալ (79,7%): Այս մասին տեղեկացրինՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։










































