Thursday, 02 07 2026
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՄԻՊ աշխատակազմը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ, ուսումնասիրել՝ ավելի քան 870 հրապարակում

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ժամը 20:30-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ:

Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ահազանգերը վերաբերել են ոչ միայն ընտրատեղամասի մատչելիությանը և կահավորմանը, տեխնիկական սարքավորումների անսարքությանը, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, այլ նաև գաղտնի քվեարկության իրավունքի իրացմանը, ընտրատեղամասում և դրան հարակից տարածքներում կուտակումներին, առանց նախապես ծանուցելու ընտրական տեղամասի վայրի փոփոխությանը, դեսպանատուն կամ այլ հիմնարկ ՀՀ անձնագրի հանձնման պատճառով քվեարկությանը մասնակցելու անհնարինությանը:

Պարբերաբար ահազանգեր են գրանցվել տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող կամ քվեարկության օրն ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը վերաբերող հարցերը:

Անհրաժեշտ բոլոր դեպքերով տրվել են լիարժեք խորհրդավտվություններ: Ըստ կոնկրետ դեպքերի՝ ստացվել են պարզաբանումներ իրավասու մարմիններից, այդ թվում՝ տարածքային ընտրական հանձնաժողովներից և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից:

Աշխատանքային խմբի կողմից առանձին ուսումնասիրվել և վերլուծվել են լրատվամիջոցներում Երևանի և մարզերի տեղամասերում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ տեղ գտած ավելի քան 870 հրապարակումներ:

Ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են եղել լրագրողների և դիտորդների գործունեությանն առնչվող հրապարակումները:

Ստացված հաղորդումների և արձանագրված հրապարակումների արդյունքներով անհրաժեշտ պարզաբանումների համար գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններ, ներառյալ՝ Գխավոր դատախազություն և Ոստիկանություն:

Բացի այդ, դեկտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ ստացված ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով երկու կամ ավելի անձանց ընտրակաշառք առաջարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հրապարակման համաձայն՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է:

Հարցի առնչությամբ Պաշտպանին դիմել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր չհայտարարված այց են իրականացրել Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայր: Տեղի է ունեցել առանձնազրույց տվյալ գործով ձերբակալվածի հետ: Պարզվել է, որ այցի պահին նա դադարեցրած է եղել նախորդ օրը հայտարարած հացադուլը: Միաժամանակ, ստուգվել են նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև հացադուլով պայմանավորված ցուցաբերվող բուժօգնությանն առնչվող հարցերը: Արձանագրվել է, որ ձերբակալված անձն իրացրել է ընտրելու իր իրավունքը:

Ողջ օրվա ընթացքում դիտարկման, ինչպես նաև ահազանգերի հետ կապված աշխատանքներն իրականացվել են Դատախազության, Ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի հրամանով աշխատակազմի ինչպես կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Նշված մարզերից բացի՝ աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզեր՝ ընտրական իրավունքների իրացմանն առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում