Հայտնի հեռուստաաստղ և բիզնես լեդի Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրերը՝ Քայլի և Քենդալ Ջեներները նկարահանվել են սեփական ապրանքանիշի հագուստը ներկայացնող ֆոտոշարքում, որի հեղինակը Միացյալ Նահանգներում աշխատող ուկրաինացի լուսանկարիչ Սաշա Սամսոնովան է:
Ընտանիքի երկրպագուները, նկարներին արված մեկնաբանություններում, Քենդալին կասկածել են հետույքի մեծացման պլաստիկ վիրահատության մեջ. քույրերից նա միակն էր որ չէր դիմել այդ քայլին: Մոդելը ոչ մի կերպ չի արձագանքել այդ մեկնաբանություններին:
Ավելի վաղ 22-ամյա մոդել Քենդալ Ջեները տպավորել է բոլորին իր տեսքով: Նա Նյու Յորքի փողոցներում հայտնվել է սև գույնի կաշվե շորտերով և նարնջագույն երկարավիզ բլուզով, որի տակ ներքնազգեստ չի եղել, որն անմիջապես ֆիքսվել է:
Մյուս քույրը՝ Քայլի Ջեները, իր նշանադրության մասին լուրեր է տարածել:











































