«Մասնակցությունը, անցած ընտրությունների համեմատ, քիչ է՝ ժամը 14.00-ի դրությամբ մոտ 25 տոկոս, բայց խաղաղ ընտրություն է ընթանում, «Իմ քայլը» դաշինքի հնարավորությունները շատ մեծ են,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզում «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Էմմա Պալյանը: Նրա դիտարկմամբ՝ նախկինում կաշառք է բաժանվել, այս ընտրություններին բացառվում են նման դեպքերը, և դա կարող է ուղիղ կապ ունենալ ընտրություններին մասնակցության փոքր թվի հետ. «Բայց դեռ ժամանակ կա, և հուսով եմ, որ դեռևս շատերը կմասնակցեն ընտրություններին»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Շիրակի մարզը, Գյումրին միշտ եղել են ընդդիմադիր, Է. Պալյանն ընդգծեց. «Համոզված եմ՝ Շիրակը այս անգամ էլ մերժելու է ՀՀԿ-ին, և հաղթելու է «Իմ քայլը» դաշինքը»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































