«Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Արայիկ Պապիկյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերից մեկում:
«Թիվ 24/20 տեղամաս. ԲՀԿ-ի վստահված անձը կեսօրից հետո ներկայացել է դիտորդի վկայականով, «Իմ քայլը» նույն տեղամասում ունեցել է 5 վստահված անձ: Խախտումները արձանագրվել են»,- գրել է նա:









































