Այսօր, Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությմաբ, Եռաբլուր էր այցելել ողջ քաղաքական էլիտան: Նրանց հեռանալուց անմիջապես հետո այնտեղ եկավ նաև ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Նրա և այնտեղ գտնվող մի կնոջ միջև փոքրիկ միջադեպ գրանցվեց: Կինը գեներալին դիմելով՝ ասաց, որ իր տղային բանակ չի ուղարկի: Դրան ի պատասխան՝ Մ․Գրիգորյանն ասաց․ «Ես իրա տեղը կեթամ, ես քո տղու տեղը կեթամ բանակ»:










































