ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը հավասար հնարավորություններ է ստեղծել քարոզիչների համար:
Լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց «Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Զավենի Սարգսյանը:
«Իմ մասնակցած ընտրությունների լավագույն քարոզարշավն էր՝ քարոզիչների հավասարության և հնարավորությունների առումով: Գիտեք, ինչքան եմ երազել էսօրվա համար. Արամ Սարգսյան:»,- նշեց Սարգսյանը և կատակելով հավելեց, որ միակ թերությունը, որից անընդհատ բողոքել է, կարճ ժամանակն է եղել:







































