Երևանի Չարբախ թաղամասից ընտրակաշառքի մասին տեղեկություն է ստացվել։ Ականատեսի վկայությամբ, Շիրակի փողոցում գումար են բաժանում ՀՀԿ-ական թեկնածուներից մեկի համար։ «Առաջին լրատվական» դիմած քաղաքացին նշեց, որ թիվ 115 դպրոցում տեղակայված է թիվ 8/47 ընտրատեղամասը, իսկ հարեւան շենքից գումար են բաժանել։
Դեպքի մասին ահազանգել են ոստիկանություն։










































