Սոցիալական հարցումների տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում 2015-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մտադիր է քվեարկել երիտասարդների միայն 12 տոկոսը: Շատերը հայտարարում են, որ այլևս չեն ցանկանում գործ ունենալ քաղաքականության հետ:
Վերջերս ետղի ունեցած հարցման արդյունքներով՝ քաղաքական գործիչների նկատմամբ ընտրողների գլխավոր արձագանքը զայրույթն է, դրան հետևում է ձանձրույթը՝ գրում է RT-ն: Դա հատկապես նկատելի է երիտասարդների շրջանում: 10 երիտասարդից միայն մեկն է պատրաստ քվեարկել 2015-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Քաղաքացիները, որոնց հետաքրքրում է քաղաքական կյանքը, այժմ իրենց կարծիքն արտահայտում են փողոցում:
«Երիտասարդությունը հետաքրքրվում է քաղաքականությամբ: Սակայն քաղաքական գործիչները և կուսակցություններն են մեղավոր այն բանում, որ երիտասարդությունը նրանց այլևս չի աջակցում: Երիտասարդ ընտրողները տարբեր կերպ են մասնակցում քաղաքական կյանքին՝ համացանցային միջնորդագրեր տարածելուց մինչև քաղաքական քարոզարշավների բոյկոտներ և հանրահավաքներ: Երիտասարդները շատ ակտիվ են համացանցում, միանում են բողոքի ակցիաներին»,- կարծում է Լոնդոնի համալսարանի քաղաքագիտության ավագ դասախոս Ջեյմս Սլոամը:








































