Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կարող է լրջորեն հարվածել ներդրումներին՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Մայքլ Ֆալոնը:
«Ես մտավախություն ունեմ, որ դա կարող է ոչ միայն նվազեցնել ներդրումներն էներգետիկայում, այլև այլ ոլորտներում»,- նշել է Ֆալոնը:
Ֆալոնը նշել է, որ հանրաքվեի հեռանկարն այլ հարց է բարձրացնում. ինչպե՞ս կարող է անկախ Շոտլանդիան իրեն ծախսեր թույլ տալ Հյուսիսային ծովում նավթի արդյունահանման ենթակառուցվածքի համար:
Սոցիալական հետազոտությունների
ScotCen կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով՝ շոտլանդացիների մեծ մասը ցանկանում է մնալ Միացյալ Թագավորությունում, որի մի մասն է դարձել արդեն ավելի քան 300 տարի:










































