Այսօր Apple ընկերությունը հայտարարել է 2014-ի ֆինանսական տարվա (ավարտվել է դեկտեմբերի 28-ին) առաջին եռամսյակի ֆինանսական ցուցանիշները: Ընկերության եկամուտը եռամսյակում կազմել է 57.6 մլրդ դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 13.1 միլիարդ դոլար կամ 14.5 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է 54.5 մլրդ դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 13.1 մլրդ դոլար. մեկ բաժնետոմսի դիմաց՝ 13.81 դոլար:
Ընկերությունը վաճառել է 51 մլն iPhone, ինչը ռեկորդային ցուցանիշ է պատմության մեջ եռամսյակի համար: Անցած տարի նույն ժամանակահատվածում վաճառքի ցուցանիշը կազմել էր 47.8 մլն: Apple-ը վաճառել է 26 մլն iPad, ինչը կրկին ռեկորդային ցուցանիշ է՝ անցած տարվա 22.8 միլիոնի դիմաց:
Apple-ի տնօրենների խորհուրդը հայտարարել է մեկ բաժնետոմսի դիմաց 3.05 դոլարի չափով շահաբաժինների վճարման մասին:








































