Մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցները պատրաստ են անհրաժեշտ օգնությունը հասցնել Հոմս և Հալեպ, ինչպես նաև սկսել կանանց և երեխաների տարհանումը: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:
«Սիրիայում աշխատող մարդասիրական կազմակերպությունները անում են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական գործողությունների հետևանքով տուժած կամ արտաքին աշխարհից մեկուսացված մարդկանց օգնություն հասցնելու համար: Մասնավորապես, նրանք պատրաստ են օգնություն հասցնել Հալեպ և Հոմս: Այժմ անհրաժեշտ է միայն հակամարտող կողմերի համաձայնությունը՝ թույլ տալու իրականացնել գործողությունը»,- ասել է Հակը:









































