Ձյան առատ տեղումների ժամանակ Կանադայի Քվեբեկ նահանգում՝ Սանտ Ադել քաղաքից ոչ հեռու գտնվող թիվ 15 ավտոմայրուղու վրա, միանգամից միմյանց են բախվել 40 մեքենաներ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Վթարի հետևանքով 32 մարդ վնասվածքներ են ստացել: Նրանցից 7-ին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց:
Հրշեջները փրկարարական աշխատանքների համար ստիպված են եղել կիրառել հատուկ հիդրավլիկ սարքավորումներ՝ մարդկանց դուրս բերելու ճզմված մեքենաներից: Ավտոմայրուղու երկու հատվածներում մի քանի ժամ դադարեցվել է երթևեկությունը, ինչի հետևանքով առաջացել են մի քանի կիլոմետրանոց խցանումներ:









































