ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ, դեկտեմբերի 7-ին երկրի գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկել է Ուիլյամ Բարի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Հայտնի է, որ 68-ամյա Ուիլյամ Բարը ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 1991-1993-ին, Ջորջ Բուշ ավագի օրոք:
Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնը նախագահի խնդրանքով լքել է Ջեֆ Սեշնսը: Թրամփը բազմիցս քննադատել է նրան՝ նախագահական ընտրություններում օտարերկրյա միջամտության հետաքննությանն աջակցելու համար:









































