Բրիտանացի ճարտարապետները ամբողջովին սուրբծննդյան անուշաբույր մեղրաբլիթներից պատրաստված ապագայի քաղաքի ուտելի մակետ են ստեղծել, հաղորդում է ТСН-ը:
Համեղ մակետը ներառում է ավելի քան 60 կառույցներ: Ամենամեծ տան բարձրությունը գերազանցում է 80 սմ-ը: Ճանապարհները ծածկված են շաքարով, իսկ ավտոմեքենաների մոդելները պատրաստված են լիկյորից: Ճարտարապետները խոստովանել են, որ անուշաբույր մեղրաբլիթները այնքան էլ հարմար շինանյութ չէին, քանի որ ենթակառուցվածքային տարրերը արագորեն ուտվում էին:











































