Tuesday, 23 06 2026
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

Այն ուժը, որ խառնում է խաղաքարտերը, դառնում է թիրախ

«Մենք այնքան անմեղ զոհեր ենք ունեցել տարբեր արհավիրքներից, որ մեր ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է մի քանի մարդու փոխարեն ապրի. եթե մի գիրք պիտի կարդայիր, երկուսն էլ նրանց փոխարեն պիտի կարդաս, ովքեր չկան, եթե մի երեխա պիտի ունենայիր, որ քեզ փոխարիներ աշխարհում, մեկն էլ նրանց փոխարեն պիտի ունենաս. մեր ազգը առաքելություն ունեցող ազգ է և Հայաստանը առաքելություն ունեցող պետություն է,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ հարգանքի տուրք պետք է մատուցել զոհերի հիշատակին,  բայց նաև ամեն ինչ պետք է անել, որ արհավիրքը չկրկնվի. «Օրինակ՝ ամեն ինչ պետք է անել, որ շինարարությունը Հայաստանում ամուր լինի, որովհետև երկրաշարժի ավերածությունը նաև շենքերի կառուցման ժամանակ կատարված թալանի հետևանք է»:

ԼՀԿ պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը հավելեց, որ նորանկախ Հայաստանի համար ամոթալի էջ է 30 տարի անց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց բնակարան չունենալու խնդրի առկայությունը: Նա նաև հավաստիացրեց, որ «Լուսավոր Հայաստան»- ը տեսնում է եկամտի այն աղբյուրը, որի միջոցով կարող է լուծվել անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը:

«Մայրս այդ կողմերից է, հիշում եմ՝ արհավիրքի օրերին ինչ ապրումների ու զգացողությունների միջով ենք անցել, և իմ ծնողներն ինչպիսի մասնակցություն են ունեցել վերականգնման աշխատանքներին, նրանք այդ օրերին աղետի գոտում էին, մեզ համար դա ապրված իրականություն է»,- նշեց ԼՀԿ պատգամավորության թեկնածու Արման Բաբաջանյանը:

Դեկտեմբերի 7-ը նաև նախընտրական քարոզչության վերջին օրն էր: Էդմոն Մարուքյանը նշեց, որ եթե «Լուսավոր Հայաստանը» չմասնակցեր ընտրություններին, արդյունքներն ավելի կանխատեսելի կլինեին: Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը», մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, խառնել է շատ խաղաքարտեր: «Լուսավոր Հայաստանի» համար պատմական ժամանակաշրջան է: Ես հասկացա, որ երկրորդ տեղի համար մեր պայքարը դարձել է հրամայական, մարդիկ են այդ մասին պահանջում»,- նշեց Է. Մարուքյանը՝ նաև ընդգծելով, որ հեղափոխությունից հետո երկրորդ ուժ դառնալն, ըստ էության, առաջին տեղն է:

Ա. Բաբաջանյանի հավաստմամբ՝ քարոզարշավի ընթացքում պարզ է դարձել, որ «Լուսավոր Հայաստան»-ին աջակցում են հասարակության ավելի լայն շերտեր, քան կանախատեսվում էր՝ հույս ունենալով խորհրդարանում տեսնել որպես երկրորդ քաղաքական ուժ: ««Լուսավոր Հայաստան»- ը հեղափոխական ալիքից շատ մեծ հարվածներ է ստացել, բայց այս ընտրությունները կուսակցությունը վերագործարկելու լավ հնարավորություն է: Մեր ներկայությունը ԱԺ-ում, որպես ընդդիմություն, մեծապես պետք է պետությանը, և՛ կլինի ի նպաստ այս փոփոխությունների»:

Քննարկման մասնակից ԼՀԿ պատգամավորության թեկնածուների կանխատեսմամբ՝ ՀՀԿ-ն ընտրությունների հաջորդ օրը կլինի արտախորհրդարանական ուժ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում