Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Իսրայել: Ղարիբաշվիլին արդեն անցկացրել է առաջին հանդիպումը ՆԳ նախարար Գիդեոն Սաարի հետ: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով վարչապետի մամլո ծառայությանը:
Կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:
Այցի շրջանակներում Ղարիբաշվիլին կհանդիպի նաև Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի, վարչապետ Բենիամին Նեթանյահուի, ինչպես նաև ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ:
Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ միասին Իսրայելում են նաև Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիյան, Համաներդրման հիմնադրամի ղեկավար Գեորգի Բաչիաշվիլին և Ներդրումային գործակալության պետ Գեորգի Պերտայան:










































