Ուկրաինայի իշխանությունները և ընդդիմությունը պայմանավորվել են չեղյալ հայտարարել հունվարի 16-ին Գերագույն ռադայի ընդունած օրենքները, որոնք նախատեսում են խստացնել պատասխանատվությունը զանգվածային ակցիաների ընթացքում խախտումների համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով արդարադատության նախարար Ելենա Լուկաշին, ով մեկնաբանել է ընդդիմության առաջնորդների և նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպման արդյունքները:
«Քաղաքական որոշում է ընդունվել այս տարվա հունվարի 16-ին ընդունված օրենքները չեղյալ հայտարարելու մասին, որոնք բազմաթիվ քննարկումներ են առաջացրել»,- ասել է Լուկաշը:
Նախարարը նշել է՝ այն օրենքները, որոնք նկատողություններ չեն ստացել, երեքշաբթի օրը կրկին հավանության կարժանացվեն Գերագույն ռադայի արտահերթ նիստի ժամանակ: «Օրենքները, որոնք երեքշաբթի օրը կկորցնեն իրենց ուժը, կրկին կմշակվեն կողմերի կողմից և կհամապատասխանեն եվրոպական մակարդակին»,- հավելել է Լուկաշը:







































