HBO հեռուստաալիքը հրապարակել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի առաջին թիզերը:
Տեսահոլովակում, սառույցը և բոցը Վեսթերոսի քարտեզով շարժվում են միմյանց ընդառաջ և դրա կենտրոնում պայքարի բռնվում: Տեսանյութում հետագա սերիաներից դրվագներ կարծես թե չկան:

Թիզերի քարտեզը՝ «Dragon Stone» ամրոցում գտնվող մայրցամաքի տեսք ունեցող սեղանը՝ Վեսթերսոնի հակամարտող տների ուժերը ներկայացնող ֆիգուրներով, կարելի էր տեսնել սերիալում:
«Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանը կթողարկվի 2019 թ.-ի ապրիլին:











































